Վարչապետն Աղվերանում կհանդիպի մի խումբ գործարարների հետ և կլսի նրանց առաջարկները.«Ժողովուրդ»
SOCIETY«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Աղվերանում նախատեսված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ:
Հանդիպումն անցկացվում է փակ ֆորմատով: Մեր տեղեկություններով՝ նման հանդիպումներն անցկացվում են մոտ երկու ամիսը մեկ պարբերականությամբ, և ամեն անգամ հրավիրվում է գործարարների առանձին խումբ:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը գործարարներին առաջարկում է առանց կաշկանդվելու բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին և տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, եթե այդպիսիք կան:
Իշխանությունները հույս ունեն, որ այդ կերպ հնարավոր կլինի մեղմել իրենց հանդեպ գործարարների շրջանում ձևավորված բացասական վերաբերմունքը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



