Այս շրջանում բոլորն են մտածում ամառային հանգստի մասին: «Ի՞նչպես անցկացնել հանգիստը, որտե՞ղ ու ո՞ւմ հետ» թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Մերի Հակոբյանի հետ, ով այս շրջանում նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում:
«Ցավոք, նկարահանումների պատճառով երկար ժամանակնով հանգստի մեկնել չեմ կարող, բայց արդեն իսկ մտածում եմ այդ ուղղությամբ: Դեռեւս որոշված չէ, թե որտեղ կվայելենք մեր հանգսիտը, բայց թե ո՞ւմ հետ, արդեն հստակ է. հավանաբար հուլիսի վերջին մայրիկիս ընկերակցությամբ կվայելեմ այս տարվա ամառային հանգիստը, իսկ մայրիկի հետ հանգստանալը, անկախ վայրից, արդեն մեծ ուրախություն է ինձ համար,- պատմեց Մերին:
![]()
Դերասանուհին մեզ հետ զրույցում նշեց, որ հավասարաչափ սիրում է հանգիստն անցկացնել եւ ընտաիքի, եւ ընկերների շրջապատում:
Մերին ավելի շատ ակտիվ հանգստի սիրահար է, իսկ այս ընտրության համար նա հստակ բացատրություն ունի.
«Պասիվ հանգիստ չեմ սիրում, նախընտրում եմ ակտիվ, էքստրեմալ հանգիստ, քանի որ պասիվի դեպքում ինքնամփոփ եմ դառնում, սկսում եմ ավելի մանրակրկիտ մտածել աշխատանքի, ընկերներիս, ապագա անելիքների մասին ու վերջում ծանր մտքերով էլ վերադառնում եմ տուն, իսկ ակտիվ արձակուրդների ժամանակ լիցաքավորվում եմ գերդրական լիցքերով եւ միայն մտածում եմ լավ հանգիստ կազմակերպելու մասին»,- հավելեց դերասանուհին:

Զրույցի վերջում Մերի Հակոբյանն անդրադարձավ աշխատանքային գործունեությանը.
«Թեպետ ամռանը շատերս մեծ մասամբ մտածում ենք հանգստի մասին, բայց ես մեծ սիրով նկարահանվում եմ «Աբելի քույրը» հեռուստասերիալում, ու պետք է ասեմ, որ մեր նկարահանող թիմն ամենալավն է. միշտ կցանկանամ շխատել նման պրոֆեսիոնալ մարդկանց հետ»,- նշեց Մերին, իսկ թատրոն մուտք գործելու վերաբերյալ հավելեց.
«Առայժմ թատրոն մուտք գործելուս պլաններն անշարժ վիճակում են գտնվում, սակայն հույսով եմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է»:



