Ինչպես արգելել Facebook-ին հետևել, թե ուր եք դուք գնում
LIFEBlognews.am-ը գրում է.
Միջազգային լրատվականներում լայն տարածում է գտել այն, որ ֆեյսբուքը առաջարկվող ընկերների ցուցակում մարդկանց էջեր է ցույց տալիս, որոնց տվյալ օգտատերն ընդհանրապես չի ճանաչում։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են նրանք հայտնվում այդ ցուցակում։ Բանն այն է, որ հնարավոր է դուք մի մարդու հետ գտնվեք նույն վայրում, կամ պարզապես անցնեք նույն փողոցով ու հետո ֆեյսբուքը առաջարկի նրան ձեզ որպես ընկեր։
2
Չնայած նրան, որ ֆեյսբուքը հայտարարել է, թե իրենք «հավանական ծանոթների» ցանկում ներառում են մարդկանց՝ հիմնվելով լայքերի, մեկնաբանությունների, շեյրների վրա ու գտնվելու վայրին մեծ ուշադրություն չեն դարձնում, այնուամենայնիվ, գրանցվել է նման դեպք, երբ երկու մարդ մեկ միջոցառման են գտնվել ու հետո տեսել են իրար «առաջարկվող ընկերների» ցանկում։
cocg.co
cocg.co
Այսինքն, ֆեյսբուքը հետևում է օգտատերերի տեղաշարժին, ինչը հնարավոր է, որ ոչ բոլորին դուրեկան լինի։
Եթե չեք ուզում, որ ֆեյսբուքը ստանա տեղեկություններ ձեր գտնվելու վայրերի մասին ու հետո առաջարկի լրիվ անծանոթ մարդկանց որպես ընկեր, կարող եք արգելել Ֆեյսբուք հավելվածին հետևել ձեզ։
Եթե չեք ուզում, որ ֆեյսբուքը ստանա տեղեկություններ ձեր գտնվելու վայրերի մասին ու հետո առաջարկի լրիվ անծանոթ մարդկանց որպես ընկեր, կարող եք արգելել Ֆեյսբուք հավելվածին հետևել ձեզ։
3
Android-ով աշխատող սարքերի համար անհրաժեշտ է անել հետևյալը
Հավելվածների մենեջերից գտեք ֆեյսբուքն ու թույլտվություններից անջատեք «Գտնվելու վայրը» ֆունկցիան
4
Apple սարքերի համար
1
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad Announced
5
Solar Power is Generated in Kechut Community Through the Efforts of
Ucom and SunChild



