Դեղարտադրողները պարտավոր են լինելու հետևել ԵԱՏՄ-ի դեղի շուկայի նոր կանոններին
SOCIETYԵրրորդ երկրներում արտադրված դեղերի անվտանգ լինելը, որակը և արդյունավետությունը հաստատելու համար դեղարտադրողները ստիպված կլինեն հետևել ԵԱՏՄ-ի նոր կանոններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Արման Շակկալիևը Ռուսաստանում Եվրամիության ներկայացուցչության տնտեսության և առևտրի բաժնի ղեկավար Լուիս Պորտերոյի հետ հանդիպմանը:
Արման Շակկալիևն իր գործընկերոջը տեղեկացրել է, որ դեղորայքի շուկայի կարգավորմանն ուղղված օրենսդրական դաշտը բարելավվել է` հաշվի առնելով եվրոպական նորմերը: Ինչ վերաբերում է GMP ստանդարտին, ապա պարտադիր բաղադրիչ է համարվելու հենց սերտիֆիկատը` համապատասխանեցված ԵԱՏՄ-ի արտադրական փորձին: Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում դեղի շուկայի ընդհանուր ձևաչափ ունենալու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԵԱՏՄ պետությունները պատրաստվում են ընդունել 19 նորմատիվային ակտեր:
Լուիս Պորտերոյն ընդգծել է, որ նման հանդիպումները դրական ազդեցություն են թողնում ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի երկրների առևտրային հարաբերությունների վրա:



