Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է` ոչ թե բանակին են կոչ անում միանալ ինչ-որ շարժման, այլ միանում են բանակին
SOCIETYՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է` երկրի ու սահմանների անվտանգությունն իրականացնող զինված ուժերին աջակցելու լավագույն ճանապարհը զորահավաքային պատրաստությունն է, իսկ մյուս բոլոր ճանապարհները վտանգավոր են ու անթույլատրելի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննիսյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուք յան էջում: «Կրկին անգամ նշում ենք, որ երկրի ու սահմանների անվտանգությունը իրականացնող ԶՈւ-երին աջակցելու լավագույն ճանապարհը զորահավաքային պատրաստությունն է, իսկ մյուս բոլոր ճանապարհները վտանգավոր են ու անթույլատրելի:
Հատկապես դա անթույլատրելի է զինվորական վարքականոններին քաջատեղյակ նախկին զինվորական այրերի կողմից: Ընդհանրապես ոչ թե բանակին են կոչ անում միանալ ինչ-որ շարժման, այլ միանում են բանակին, զինվորագրվում են Զինված ուժերին, ինչը արեցին հազարավոր կամավորներ՝ միանալով Պաշտպանության բանակին»,-գրել է Հովհաննիսյանը:



