Ռումինիայի աջակցությամբ ՀՀ երեք մարզում կիրականացվի Միգրացիոն ռեսուրս կենտրոնների կարողությունների հզորացում
INTERNATIONAL NEWSՀայ միգրանտների միգրացիոն ծրագիրն առավել հաջողակ դարձնելու և նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագիրը կշարունակվի մինչ ընթացիկ տարվա վերջ:
Ինչպես տեղեկացրին Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի առաքելության գրասենյակից, Հայաստանում Ռումինիայի դեսպանությունն ու ՄԱԿ-ի Հայաստանի առաքելության գրասենյակը առկա համաձայնագիրը երկարաձգել են: «Հայաստանում աշխատանքային միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում դեպի ուժեղ ժողովրդավարություն և
Ծրագիրն իրականացվում է Երևանում և մարզերում: Այն ուղղված է ՀՀ երեք մարզում գործող Միգրացիոն ռեսուրս կենտրոնների կարողությունների հզորացմանը:
Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև ՀՀ 6 համայնքի (Սյունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում) միգրացիոն պատկերի քարտեզագրում, ինչը թույլ է տվել ըստ համայնքների առավել համապարփակ պատկերացում կազմել միգրացիոն հոսքերի, առկա միգրացիոն ռիսկերի և այլ խնդիրների մասին:
Ծրագիրն իրականացվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի առաքելության կողմից՝ Ռումինիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ:



