Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես է փոխվելու մարզերում ապրողների կյանքը

SOCIETY

Հայաստանի մարզերը միմյանցից տարբերվում են թե իրենց բնակլիմայական եւ աշխարհագրական պայմաններով, թե բնակչության խտությամբ եւ սոցիալական կացությամբ: Սակայն բոլոր դեպքերում էլ ակնհայտ է, որ սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով նրանց եւ մայրաքաղաք Երեւանի միջեւ խզումը մեծ է:
Բնական է, որ Երեւանը որպես մայրաքաղաք պետք է ունենա իր ուրույն եւ բացառիկ դերը: Սակայն, բարեկեցության առումով մայրաքաղաք-մարզեր տարբերությունը պետք է հնարավորինս նվազեցնել՝ ապահովելով ավելի բարեկեցիկ պայմաններ եւ հնարավորություններ մարզերի համար: Կառավարության որդեգրած մոտեցումն այս առթիվ վերջին ժամանակներս ավելի նկատելի է դառնում:

Մարզերին առաջնահերթություն տալու եւ տարածքային համաչափ զարգացում ապահովելու վերաբերյալ տարիներ շարունակ տրվող խոստումները փոխվել են համակարգված գործունեության ծրագրերի՝ համապատասխան ֆինանսավորմամբ, կատարված եւ կատարվելիք աշխատանքներով, դրանց նկատմամբ անմիջական հսկողությամբ վարչապետի գլխավորությամբ պարբերաբար մարզեր կատարվող այցելությունների ընթացքում:

Մարզերում իրականացվող քայլերից առաջինը հրատապ խնդիրների լուծումն է: Ճանապարհների կառուցում, խմելու եւ որոգման ջրամատակարարման խնդիրների, դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգում, ֆինանսական եւ այլ աջակցություն մշակութային օբյեկտներին եւ այլն: Օրերս մարզեր կատարած հերթական այցի ժամանակ կառավարության ղեկավարը հավաստիացրեց, որ փորձելու են լուծում տալ բնակչության համար հրատապ խնդիրներին առաջիկա 2-3 տարիների ընթացքում: «Բոլորն էլ հասկանում են, որ դա կապված է ֆինանսական մեծ ռեսուրսների հետ, բայց կառավարությունը կամաց-կամաց այդ խնդիրները լուծելու է», նշել է Հովիկ Աբրահամյանը: 

Միայն այս տարի այդ նպատակով պետական բյուջեից 4-5 մլրդ դրամ է հատկացվել: Վարչապետի տեղեկացմամբ, հատկապես մեծ աշխատանքներ են տարվում ճանապարհաշինության ուղղությամբ: Բացի պետական միջոցներով կառուցվող եւ հիմնանորոգվող ճանապարհներից, միայն այս տարի կառավարությունը մոտ 30 միլիոն դոլարի ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացնում նաեւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Այնպիսի հրատապ խնդիների լուծումը, ինչպիսին են ենթակառուցվածների՝ ճանապարհներ, ջրագծեր եւ այլն կառուցումն ու հիմնանորոգումը նպաստում են նաեւ գյուղատնտեսության զարգացմանը, խրախուսում զանազան գործարար ծրագրերին, ստեղծում ներ աշխատատեղեր եւ նպաստում սոցիալական վիչակի բարելավմանը: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում վերակառուցվում է Սեւան-Վարսեր մի քանի համայնք միմյանց կապող 3,5 կմ երկարությամբ եւ 475 մլն դրամ արժողությամբ ճանապարհը, իսկ Լոռու մարզում Դեպի Գարգառ համայնք տանող 3,9 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքներն Հովիկ Աբրահամյանի մարզ այցի ժամանակ արդեն ավարտական փուլում էին: Լոռու մարզի բնակիչների համար կենսական նշանակություն ունեցող խոշոր ճանապարհաշինական ծրագիրը՝ Ագարակից մինչև Օձուն ձգվող 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարության արդյունքում 12 համայնքներ կկապվեն միմյանց: 3 մլրդ 450 մլն դրամ արժողությամբ շինաշխատանքները ներկայումս ընթանում են մեծ թափով:

Մարզերի կենսունակությունը անհնար է պատկերացնել առանց հիմնական զբաղվածություն եւ կենսամակարդակ ապահովող ճյուղի՝ գյուղատնտեսական խնդիրների լուծման:

Բացի պետական աջակցության այնպիսի ծրագրերից, ինչպիսիք են գյուղատնտեսական վարկերի, դիզվառելիքի, պարարտանյութերի գների մի մասին սուբսիդավորումն է, որը տասնյակ միլիարդավոր դրամներ է կազմում, կառավարությունը մշտապես հետեւում է մթերման գործընթացին: Այստեղ բավականին զգայուն իրավիճակ է ստեղծվում, քանի որ մթերող կազմակերպությունն ու գյուղմթերքը հանձնող գյուղացին երկուսն էլ մասնավոր անձիք են եւ պետությունը իրավունք չունի պահանջներ ներկայացնել կամ պարտադրել կողմերից մեկն ու մեկին: Սակայն, ընդհուպ նախագահի եւ վարչապետի մակարդակով ջանքեր են գործադրվում որպեսզի գյուղացիները կարողանան ամբողջությամբ հանձնել պտղի եւ խաղողի բերքը մթերողներին, իսկ վերջիններս էլ կարողանան այն ընդունել եւ վճարել դրա համար: Արարատի մարզում գտնվելիս Հովիկ Աբրահամյանի հիմնական խնդիրը այս հարցն էր, քանի որ մոտենում է խաղողի մթերման սեզոնը:

Նա մասնավորապես հայտարարեց, որ կառավարությունը քննարկում է պետական աջակցության ծրագրերով մթերող ձեռնարկություններին օժանդակելու հարցը, որպեսզի վերջիններս, նախատեսված պահանջարկից բացի, կարողանան մթերել նաև խաղողի լրացուցիչ քանակություն: Սա նույնպես իշխանությունների կողմից մարզերի եւ գյուղատնտեսության խնդիրների լուծման ուղղությամբ ոչ ստանդարտ քայլերից մեկը կդառնա: Նկատի ունենալով, որ մարզերում են գտնվում մեր արդյունաբերության ամենամեծ ծավալներ ունեցող հանքարդյունաբերական ճյուղի ձեռնարկությունները, այս ոլորտը նույնպես վարչապետի մարզային այցելությունների ժամանակ ուշադրության կենտրոնում է լինում:

Եթե մարզերի գյուղական բնակչության համար առաջնայինը գյուղատնտեսության խնդիրների լուծումն է, ապա մարզերի քաղաքային բնակչության համար հանքարդյունաբերական եւ սննդավերամշակման ձեռնարկությունների անխափան գործունեությունն ու նոր ներդրումային ծրագրերի իրագործումը: Վայոց ձորի մարզում կառավարության ղեկավարին ներկայացրեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի ներդրումային ծրագիրը «Գեոթիմ» ընկերության կողմից: Այստեղ մի քանի փուլով կներդրվի ներդրումների 426 մլն դոլար, պետական բյուջեն կստանա մոտ 488 մլն դոլար, աշխատատեղերի թիվը շինարարության ընթացքում կկազմի 1300, իսկ հանքի շահագործման ընթացքում՝ 770: Տնտեսական զարգացման միտված եւս մեկ խոշորագույն ներդրումային ծրագիր, որի դրական ազդեցությունն այդ տարածաշրջանի բնակիչների համար շուտով նկատելի կլինի: Կարելի է ենթադրել, որ մարզերի հանդեպ նման գործելաոճը ժամանակի ընթացքում կտա տեսանելի արդյունքներ կտա, իսկ կառավարության ծրագրերն այս ուղղությամբ շարունակական կլինեն:

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market