Բելառուսում գրեթե 840 բնակավայր առանց էլեկտրականության է մնացել վատ եղանակի պատճառով
INTERNATIONAL NEWSՆախօրեին վատ եղանակի պատճառով Բելառուսի 839 բնակավայրում անջատվել է էլեկտրականությունը, ԲԵԼՏԱ-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ «Բելէներգո»-ի տվյալներով հուլիսի 3-ի 6.00-ից մինչեւ հուլիսի 4-ի 6.00-ն նաեւ 105 գյուղատնտեսական շինության եւ 2 838 տրանսֆորմատորային ենթակայանի հոսանքազրկում է արձանագրվել: «Անջատումներն օպերատիվ կերպով վերացվում են վթարային բրիգադների կողմից: Հուլիսի 4-ի ժամը 6.00-ի դրությամբ առանց էլեկտրամատակարարման է մնում 19 բնակավայր, գյուղատնտեսական մեկ շինություն եւ 115 տրանսֆորմատորային ենթակայան Մինսկի եւ Մոգիլեւյան մարզերում», - հավելել են ԱԻՆ-ից: Փրկարարների օպերատիվ տվյալների համաձայն, քամու պոռթկումները` մինչեւ 21 մ/վ վնասել են Մինսկի մարզի Կոպիլեւյան, Պուխովիչյան/ի եւ Ստոլբցովյան շրջանների չորս բնակավայրի շինությունների տանիքները: Տուժածներ չկան: Բացի այդ, հուլիսի 3-ին մոտ 17.40-ին Կոպիլյան շրջանի փրկարարները հաղորդագրություն են ստացել այն մասին, որ Պոպովցի գյուղի կաթնապրանքային ֆերմայի տարածքում 1978 թվին կառուցված 10 մ բարձրությամբ ջրմուղ աշտարակ է ընկել: Այն սնուցում էր ֆերմայի հինգ շինություն: Գյուղձեռնարկության նորմալ աշխատանքը շարունակելու համար նրա աշխատակիցները ջուր են բերել: Մինսկում ուժեղ քամու պատճառով ծառերի տապալման 8 դեպք է գրանցվել, ինչի հետեւանքով 7 մարդատար մեքենա է վնասվել: Դրանց վարորդները եւ անցորդները չեն տուժել: Ուժեղ անձրեւը հեղեղել է նաեւ մայրաքաղաքային չորս ավտոճանապարհային հատված, ինչի հետեւանքով մոտավորապես մեկ ժամով դադարեցվել է շարժումը տրոլեյբուսային 7 երթուղու վրա: Օբյեկտների հեղեղում տեղի չի ունեցել:



