ՆԱՏՕ-ն կարող Է ընդլայնել առաքելությունն արեւելյան Միջերկրականում
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի՝ հուլիսի 8 – 9-ը Վարշավայում կայանալիք գագաթնաժողովը կարող Է ընդունել որոշում՝ Եվրամիության անդամ երկրներ փախստականների անօրինական փոխադրման դեմ ՆԱՏՕ-ի ռազմածովային առաքելության ընդլայնման մասին: Այս մասին հուլիսի 4-ին ՌԻԱ Նովոստիին Բրյուսելում հաղորդել Է ՆԱ ՏՕ-ին մոտ կանգնած մի դիվանագիտական աղբյուր:
Առաքելության ընդլայնման օգտին հանդես են գալիս Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, ասել Է գործակալության զրուցակիցը: Եգեյան ծովում Է տեղաբաշխփած՝ ՆԱՏՕ-ի ռազմածովային խումբը, որը տեղեկատվություն Է հավաքում անօրինական միգրանտներ փոխադրողների մասին եւ այն հաղորդում Է Հունաստանին եւ Թուրքիային՝ նպաստելով այդ երկրների եւ ամբողջությամբ վերցված Եվրամիության ջանքերի համակարգմանը: SNMG 2 խմբի կազմի մեջ են մտնում նավեր, հիմնականում ֆրեգատներ Հունաստանից, Գերմանիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Լեհաստանից:
ԵՄ-ի Frontex գործակալության տվյալներով՝ 2015 թվականին Եվրամիություն Է ժամանել 1,8 միլիոն միգրանտ: Միգրացիայի միջազգային կազմակերպության տեղեկատվությամբ՝ 2015 թվականին Միջերկրական ծովում զոհվել են գրեթե 3 հազար միգրանտ եւ փախստական: Կազմակերպության տվյալներով՝ 2016 թվականի առաջին ամիսներին գրեթե 174 հազար մարդ Է ծովով ժամանել Եվրոպայի ափեր, ըստ որում 723 մարդ զոհվել Է կամ անհայտ կորել՝ փորձելով հասնել Եվրոպա:



