7 մթերք, որոնք կօգնեն պայքարել քաղցկեղի դեմ
LIFEՈւսումնասիրությունները ցույց են տվել, որ այս 7 մթերքը շատ արդյունավետ են պայքարում քաղցկեղի դեմ: Դրանց շարքին են դասվում՝ քրքումը, կանաչ թեյը, սև շոկոլադը, լոլիկը, կարմիր գինին, հապալասն ու ազնվամորին:
Goodmorningcenter.com-ի հավաստմամբ՝ սրանք բոլորն էլ ունեն հակաքաղցկեղային հատկություններ, որոնք թույլ չեն տալիս արյունը հարստացնել չարորակ բջիջներով: Այդ իսկ պատճառով՝ գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել դրանք սննդակարգում քաղցկեղի հետագա զարգացումն ու տարածումը կանխելու համար:
Կարմիր գինի
Կարմիր գինին պարունակում է մի բաղադրիրչ, որը հայտնի է որպես ռեսվերատրոլ: Այն շատ ուժեղ հակաօքսիդանտ է, որը սովորաբար պարունակվում է խաղողի կեղևի մեջ:
Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռեսվերատրոլը սպանում է բակտերիաները, վարակներն ու սնկերը: Ռեսվերատրոլի հավելումների ցանկալի չափաբաժինը օրական 200-600 միկրոգրամն է, իսկ կարմիր գինու 225 մլ արդեն պարունակվում է 640 միկրոգրամ ռեսվերատրոլ:
Քրքում
Բացի իր առողջարար հատկություններից, այս համեմունքը նաև շատ լավ միջոց է նիհարելու համար:
Հապալաս ու ազնվամորի
Այս հատապտուղները քաղցկեղի տարբեր տեսկաների առաջացումը կանխելու շատ արդյունավետ միջոց են:
Լոլիկ
Հարվարդում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամսվա մեջ 4-ից ավել անգամներ տոմատի մածուկի կամ որևէ այլ կերպ պատրաստված լոլիկի օգտագործումը 50%-ով նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը:
Լոլիկները հարուստ են լիկոպենով, որը հեշտությամբ լուծվում է ճարպերի մեջ և ներծծվում աղեստամոքսային համակարգի միջոցով:
Սև շոկոլադ
Քաղցկեղի դեմ պայքարելը չի նշանակում, որ պետք է բոլորովին հրաժարվել քաղցրավենիքից: Սև շոկոլադը շատ օգտակար է. այն նպաստում է սրտի առողջությանը, բարձրացնում տրամադրությունը և պայքարում չարորակ բջիջների դեմ:
Սուրճ և կանաչ թեյ
Այս համեղ ըմպելիքները ոչ միայն շատ օգտակար են, այլև կարող են օգնել պայքարել քաղցկեղի տարբեր տեսակների դեմ:



