Միշի Բատշուային տեղափոխվել է «Չելսի»
SPORTԱնգլիական գրանդ ակումբները շարունակում են ուժեղացնել իրենց կազմերը: Ֆրանսիական «Մարսել»-ի հարձակվող Միշի Բատշուային պաշտոնապես տեղափոխվել է «Չելսի»: Բելգիացի ֆուտբոլիստը լոնդոնցիների հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել: Հայտնի է դարձել, որ 22-ամյա հարձակվողի համար ազնվականները վճարելու են 40 միլիոն եվրո:
Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի նախորդ առաջնության 36 խաղում Բատշուային դարձել է 17 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը Բելգիայի ընտրանու կազմում մասնակեցել է «Եվրո 2016»-ին և դարձել մեկ գոլի հեղինակ:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



