Մանրամասներ Սյունիքի սարսափելի ավտովթարից. մահացողների մեջ է երիտասարդ զույգը եւ նրանց 1-ամյա երեխան (լուսանկար)
SOCIETYNews.am-ը գրում է.
Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում այսօր՝ հուլիսի 4-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացածներից 3-ը նույն ընտանիքի անդամներ են, Սյունիքի մարզի Շիկահող գյուղի բնակիչներ: NEWS.am-ի հետ զրույցում Շիկահողի գյուղապետ Ժիրայր Պատվականյանը նշեց, որ 24-ամյա Ռուբեն Ավագյանը եւ 23-ամյա Սոնա Ջավադյանը ամուսիններ են, իսկ 1-ամյա Լիկա Ավագյանը նրանց երեխան: Երիտասարդ ընտանիքը վերադառնալիս է եղել Ջրականից:
Տեղի ունեցած ավտովթարից մահացել է նաեւ Երեւանի բնակիչ 24-ամյա Մուշեղ Մարջանյանը, Իննա Միքայելյանը եւ 23-ամյա Արտակ Ոսկանյանը:
«ԿԱՄազ»-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սամվելյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էիքն, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան եւ «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը, ինչի հետեւանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդ եւ 4 ուղեւորներ տեղում զոհվել են, 1 ուղեւոր եւ «ԿԱՄազ»-ի վարորդը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ-ում, որտեղ ուղեւորը մահացել է:






