ԿժԴՀ-ն կայունություն կպահպանի սոսկ հրաժարվելով իր միջուկային ծրագրից. ԿՀ-ի նախագահ
INTERNATIONAL NEWSՄիջազգային ճնշմանը դիմակայելու եւ կայունությունը պահպանելու՝ ԿԺԴՀ-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվի, եթե Փենյանը շարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը: Այս հայտարարությամբ հանդես Է եկել Կորեայի Հանրապետության (ԿՀ) նախագահ Փակ Քըն Հեն՝ նախարարների կաբինետի անդամների հետ կայացած հանդիպմանը:
«Իր վարչակարգը կայունացնելու՝ Փենյանի փորձերն ապարդյուն կլիեն, եթե նա իր քաղաքացիների կյանքի որակի բարելավմամբ զբաղվելու փոխարեն աշխարհին սպառնա միջուկային զենքով,- նշել Է Հարավային Կորեայի ղեկավարը:- Դա կհանգեցնի սոսկ միջազգային հանարակցության կողմից պատժամիջոցների խստացման»:
ՄԱԿ-ի Անվտանգությոն խորհուրդը մարտի 2-ին ընդունել Է թիվ 2270 բանաձեւը ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ՝ ի պատասխան Փենյանի կողմից անցկացված միջուկային փորձարկման եւ արբանյակով հրթիռի արձակման: Այն նախատեսում Է երկրից ածխի, երկաթի հանքաքարի, տիտանի, վանադիումի, ոսկու եւ մյուս թանկարժեք մետաղների ներմուծման արգելք, ինչպես նաեւ ավիացիոն եւ հրթիռային վառելիքի մատակարարումների բռնարգելք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



