Բաղդադում զայրացած ամբոխը հարձակվել է վարչապետի ավտոշարասյան վրա
INTERNATIONAL NEWSԻրաքի մայրաքաղաքում զայրացած ամբոխը քարերով հարձակվել է երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի ավտոշարասյան վրա, որն արագորեն հեռացել է Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության վայրից: Այս մասին գրում էLenta.ru-ն՝ վկայակոչելով NPR-ը:
Համացանցում միջադեպի տեսանյութն է հրապարակվել: Դրանում երեւում է, որ մարդիկ ձեռքի տակ եղած առարկաները նետում են վարչապետի մեքենայի ուղղությամբ եւ հայհոյանքներ բղավում:
Ըստ Associated Press գործակալության, ամբոխն ալ-Աբադիի մեքենայի հետեւից «Գո՛ղ» է կանչել:
Հիշեցնենք, որ Բաղդադում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետեւանքով 131 մարդ է զոհվել, 200-ը՝ վիրավորվել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



