«Ժողովուրդ». «Վենեցիա» ռեստորանային համալիրը սնանկ է ճանաչվել
SOCIETY««Վենեցիա» ռեստորանային համալիրի սեփականատեր, «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է՝ այս օրերին մի շարք ֆիզիկական անձինք և ընկերություններ ինքնասպան եղած գործավարի ընկերությունների դեմ դատական գործեր են հարուցում։ Մյուս կողմից էլ սնանկ ճանաչված ընկերությունները ևս իրենց հերթին հայցեր են ներկայացնում այլ՝ իրենց հանդեպ պարտքեր ունեցող ընկերությունների դեմ։
«Ժողովուրդ»–ը պարզեց, որ հուլիսի 1–ին «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ն փոխհատուցի պատճառված վնասը։ Իսկ թե ինչ վնասի մասին է խոսքը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել։ Սնանկության գործով կառավարիչը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան «Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Հիշեցնենք, որ ըստ շոջանառվող լուրերի՝ Աբրամ Ամիրխանյանը ինքնասպան էր եղել իր ֆինանսական խնդիրների պատճառով։ Ըստ լուրերի՝ նա մի գրություն էր թողել, որտեղ նշել է այն մարդկանց անունները, թե ում մեղքով է ինքը ծանր ֆինանսական կացությունում հայտնվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



