Վերին Լարսի փակվելու հետեւանքով Սոչիում մնացած երեխաները հուլիսի 8-ին կտեղափոխվեն Հայաստան
SOCIETYՍփյուռքի նախարարության ամառային ծրագրերով Սոչիի ծովափնյա հանգստավայրեր մեկնած եւ Վերին Լարսի փակվելու պատճառով այնտեղ մնացած երեխաները հուլիսի 8-ին օդանավով կվերադառնան Հայաստան: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:
ՀՀ հյուպատոսարանի աջակցությամբ հայաստանցիների մեկ խումբ՝ բաղկացած 15 երեխայից և մեկ ուղեկցողից, հուլիսի 8-ին Սոչիի օդանավակայանից կտեղափոխվի Հայաստան:
Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 23-ին Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետեւանքով ավտոճանապարհի 500-600 մ հատվածը ամբողջովին փլուզվել էր, եւ այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Մոտ 250 հայ 6 օր մնացել էր Վերին Լարսում: Միայն հունիսի 30-ից նրանց սկսեցին տեղափոխել կամ Հայաստան, կամ Ռուսաստան` հաշվի առնելով, թե կոնկրետ որ երկրի քաղաքացիներ են նրանք:
Վերին Լարսը փակ կլինի առնվազն մինչեւ հուլիսի 10-ը:



