Լոնդոնի «Արսենալը» գնել է Ճապոնիայի հավաքականի հարձակվողին
SPORTԼոնդոնի «Արսենալը» հայտարարել է Ճապոնիայի հավաքականի հավաքականի հարձակվող Տակումա Ասանոյի տրանսֆերի մասին: Ճապոնական «Սանֆրեչե Հիրոսիմայի» 21-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի եւ պայմանագիր կկնքի անգլիական թիմի հետ:
«Տակուման տաղանդավոր երիտասարդ հարձակվող է: Նա տպավորիչ է սկսել կարիերան Ճապոնիայում, եւ մենք սպասում ենք, որ նա կշարունակ աճել առաջիկա տարիներին»,- ասել է «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Տակումա Ասանոն «Սանֆրեչե Հիրոսիմայում» հանդես է եկել 2013թ. փետրվարից եւ Ճապոնիայի առաջնության 56 հանդիպումներում խփել է 11 գոլ:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



