Նիկոլա Սարկոզին կմասնակցի նախագահական մրցարշավին
SOCIETYՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հաստատել է «Հանրապետականներ» կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մտադրության մասին՝ 2017 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
«Այս համագումարը վերջինը կլինի, որին ես կմասնակցեմ որպես հանրապետականների ղեկավար»,- հայտարարել է նա:
Կուսակցության կանոնակարգի համաձայն, նախկին նախագահը չէր կարողանա մասնակցել «Հանրապետականներ»-ի ղեկավարի ընտրություններից առաջ անցկացվելիք նախնական ներկուսակցական քվեարկությանը՝ նախկինի պես մնալով կուսակցության առաջնորդ:
Ներկուսակցական պայքարում Սարկոզիի գլխավոր մրցակիցը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն կլինի:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



