Հրդեհներ խոտածածկ տարածքներում
SOCIETYՀուլիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երեւանի Քանաքեռի նախկին ե/գ կայարանի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետնամասում՝ մոտ 20 հա, Մարշալ Բաբաջանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Արշակունյաց պողոտայի թիվ 135 շենքի մոտակայքում՝ մոտ 400 քմ խոտածածկ տարածք:
Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 8000 քմ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Սուրբ Հարություն եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 300 քմ անասնակեր, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Մասիս-Այնթափ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 1000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:



