Հայաստանում տոնում են Վարդավառը
SOCIETYՀայ առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 3-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդին հայտնի է որպես Վարդավառ: Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբ առաքյալների առաջ Քրիստոսի պայծառակերպութան մասին հիշատակը:
Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակահատվածում:
Նշենք, որ Վարդավառը ժողովրդի գլխավոր ու սիրելի տոներից մեկն է: Երիտասարդները ու հաճախ նույնիսկ մեծահասակները երկինք են բաց թողնում աղավնիների ու իրար վրա ջուր լցնում: Այդ օրը գրեթե անհնար է չոր մնալը:
Վարկածներից մեկով, Վարդավառ (կամ Վարդամատն) տոնի անվանումը ծագում է «վարդ» բառից ու նշանակում է «վարդեր շաղ տալ»: Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապակցում էին սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի ու նրա եւ Վահագն աստծու միջեւ սիրո հետ: Նվիրելով վարդեր ու թափելով վարդի ջուր, Աստղիկը սեր էր սերմանում ամբողջ հայոց հողի վրա, իսկ Վահանգն աստվածը, որը միշտ պայքարում էր Չարիքի դեմ, պաշտպանում ու պահպանում էր այդ սերը: Այս մասին է վկայում նաեւ մեկ այլ ավանդույթ: Մի անգամ Աստղիկը, լսելով այն մասին, որ իր սիրեցյալը վիրավորված է, անքան է շտապել տեսնել նրան, որ ոտնաբոբիկ է ճանապարհ ընկել: Ճանապարհին, չնկատելով իր շուրջը ոչինչ, նա ոտքերը վնասել է վարդի թփերով, իսկ նրա արյունից ծաղիկները կարմրել են: Ահա այդպես է կարմիր վարդը դարձել սիրո խորհրդանիշ: Մեկ այլ վարկածով «Վարդավառ» բառը բաղկացած է «վարդ» ( ուարդ)՝ ջուր եւ «վար»՝ լվանալ, լցնել բառերից, ու նշանակում է ջուր ցանել, ինչն էլ հենց տոնի իմաստն է: Ըստ մեզ հասած հին ավանդույթի՝ աշխարհում ապրում էր մի հարուստ մարդ, որը պահանջում էր, որ իրեն պատկանող ջրի գործածման համար դեռատի գեղեցկուհիներին իրեն ստրկության տան: Քաջ պատանի Վարդանը հաղթել է չարագործին ու ազատել աղջիկներին: Այդ օրը ընդունված էր ջուր լցնել իրար վրա: Տոնը սկսվում էր վաղ առավոտյան, բոլորը իրար վրա ջուր էին լցնում, անտեսելով տարիքը, սեռը ու հասարակական դիրքը: Դժգոհել կամ վիրավորվել չի կարելի, քանի որ համարվում է, որ այդ օրը ջուրը բուժական հատկություն ունի: Տոնը ուղեկցվում էր ավանդական երգով, պարով ու խաղերով: Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահարված պատանիները երկինք էին բաց թողնում աղավնիների: Աստղիկի տաճարում ուխտագնացները սրբազան վայրում վարդի փնջեր էին դնում ու զոհաբերություններ անում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր տղայի սիրելի աղջկա տան կտուրի վրայով, աշնանը նրան ամուսնացնում էին: Այլ պատկեր էր լեռնային տեղանքում, որտեղ կլիման համեմատաբար հով էր: Այստեղ գլխավոր դերը հատկացվում էր կենդանիների զոհաբերություններին, հեռավոր ուխտանգնացություններին, տոնակատարություններին: Ինչպես մյուս ավանդական տոները, Վարդավառը նույնպես պտղաբերության իմաստ ուներ: Մարդիկ ուտելիքի երկու օրվա պաշարով գնում էին սուրբ աղբյուրների մոտ, իրենց հետ տանում զարդեր՝ այն կենդանիների համար, որոնց զոհաբերում էին՝ հույս ունենալով ստանալ աստվածների ողորմությունը:



