Yerevan, 02.October.2026,
00
:
00
BREAKING


Հուլիսի 3-ի աստղագուշակ

LIFE

Shabat.am-ը գրում է.

Խոյ

Խոյերը ճիշտ կանեն երկար ժամանակով չհեռանալ տնից, ժամանակավոր կացարանից: Ծայրահեղ դեպքում` արժե ծանոթ վայր վերադառնալ երեկոյան: Հետաքրքրությունների շրջանակը կարող է կրճատվել մինչև ընտանիքի սահմանները, սովոր շրջապատը, համաշխարհային խնդիրների փոխարեն միտքը կզբաղեցնեն անհրաժեշտ մանրուքները: Ճանապարհորդներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել օգտագործվող տրանսպորտային միջոցին:

Ցուլ

Ցուլերին սպասվում է տեղեկատվական հագեցած օր, ամենահետաքրքիր և հուզիչ պահերը պատրաստում է հենց շփումը: Եթե շատ շփվող չեք, մտքի և հոգու համար սնունդ կտա ինտելեկտուալ գործունեությունը, ընթերցանությունը, ֆիլմի դիտումը, ինչպես նաև ստեղծագործական զբաղմունքը: Երեկոն հարմար է ընկերական և ընտանեկան հավաքների, հարևաններին և ազգականներին այցելելու համար: Հնարավոր է նամակ կամ լուր ստանաք:

Երկվորյակ

Երկվորյակների ուշադրությունն այս օրը կշեղի այլ հարցերի վրա կամ կստիպի փոխել տեսակետը, այլ կերպ դնել շեշտերը: Ցերեկային ժամերը կարելի է հատկացնել ընթացիկ անձնական կարիքներին, հնարավոր է պասիվություն կամ ժամանակավոր փակուղի: Օրվա երկրորդ կեսին պայմաններ կձևավորվեն ակտիվության, ուղղության փոփոխության համար, սակայն իրական տեղաշարժեր հնարավոր են միայն համապատասխան տրամադրության և ինքնազգացողության դեպքում:

Խեցգետին

Օրվա սկզբում Խեցգետիններին չի խանգարի մեկուսացումը: Օրվա երկրորդ կեսին կամրանա ընդհանուր տոնուսը, կաճի զգացմունքայնությունը, ֆիզիկական և մտավոր էներգիան: Երեկոն արդյունավետ է ցանկացած զբաղմունքի և շփման համար, որոնց կարիքն այժմ զգում եք: Կարելի է հեշտությամբ կտրվել անցյալից, կանխատեսել ապագան: Հարմար պահ է կարևոր նամակ ուղարկելու համար, սակայն պետք է պատրաստ լինել, որ իրական էֆեկտը կտարբերվի սպասվածից:

Առյուծ

Առյուծներին օրը տրամադրում է խորասուզվել անձնական կյանքի կամ անձնական հոգեբանական իրականության մեջ: Եթե շփվող եք, կցանկանաք վերադառնալ ձեզ հասկացող զրուցակիցներին, ծանոթ թեմաներին: Հնարավոր է ձգտում ընտանիքին և հարազատ վայրերին, հետաքրքրություն հին գրքերի, ֆիլմերի, երաժշտության, օրագրերի նկատմամբ: Հոգևոր վերելք է սպասվում ստեղծագործ անհատներին և սիրահարներին: Երեկոյան միջոցառումը կարող է ձգվել մինչ առավոտ:

Կույս

Օրվա առաջին կեսին Կույսերին խորհուրդ չի տրվում լուրջ ընդունել իրենց և ուրիշների ցանկությունները: Ամենայն հավանականթյամբ, դրանք պատահական կլինեն, չեն կարողանա իրագործվել կամ վերածվել ապագայի լիարժեք ծրագրերի: Օրվա երկրորդ կեսին ամեն ինչ հակառակը կլինի. արժե քննարկել յուրաքանչյուր առաջարկություն, գաղափար, նորություն: Երեկոն հարմար է զբոսանքների, երեկույթների համար: Չարժե կտրել հին կապերը:

Կշեռք

Օրվա ընթացքում Կշեռքներն ավելի նպատակասլաց կդառնան: Ցանկությունները, ծրագրերը, մտադրությունները, նախապատվություններն ավելի գիտակցված, լիարժեք կդառնան: Եթե հակված եք անկայունության, չեք ցանկանում հրաժարվել ընտրության ազատությունից և ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, ապա ձեզ կստիպեն լրջանալ հենց հանգամանքները: Հնարավոր է, որ դրանում դեր խաղա այլ մարդ, ուրիշի օրինակը, հեղինակավոր դեմք:

Կարիճ

Կարիճների համար կարևոր նշանակություն կունենա օրվա երկրորդ կեսը: Քանի դեռ երեկոն չի եկել, էներգիան շատ չի լինի: Ցերեկային ժամերը կարելի է օգտագործել թուլանալու, տվյալների և իրերի տեսակավորման, վերջնական ընտրության համար: Օրվա վերջում գրեթե իդեալական պայմաններ կձևավորվեն նախաձեռնությունների համար: Եթե հեղինակավոր անձինք և ատյանները ձեր դեմ են, ձեզ կօգնի Աստված: Կարելի է ազդակ տալ նոր նախագծին կամ հարաբերությունների զարգացմանը:

Աղեղնավոր

Այսօր Աղեղնավորները հակված են սենտիմենտալության, ինչը կզգացվի երեկոյան մոտ: Որքան էլ, որ տարօրինակ է, հենց սրված զգացմունքները կարող են ձեզ ավելի համարձակ դարձնել: Արտաքին կամ ներքին վճռականությունը գերազանց ազդակ կդառնա վտանգների հաղթահարման, դժվար քայլ կատարելու համար: Կարող է ավելի շատ որոշակիություն ի հայտ գալ զգացմունքների, ազգակցական կապերի, սիրային համակրանքների, ստեղծագործական նախապատվությունների ոլորտում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին այսօր խորհուրդ չի տրվում նախաձեռնություն դրսևորել և շտապեցնել իրադարձությունները: Աստղերը խորհուրդ չեն տալիս ուղղակի ճնշում գործադրել կարևոր մարդու վրա: Ձեր հարաբերությունների համար այժմ ավելի կարևոր է, երբ նա ինքնուրույն է որոշում կայացնում: Եթե կարևոր վճռի եք սպասում, հիմքեր ունեք հարցի դրական լուծման հույսեր ունենալու: Բացառված չէ, որ հենց այս երեկո շահեկան առաջարկ, բարենպաստ լուր ստանաք:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում օրվա առաջին մասն անցկացնել հանգիստ ռեժիմով: Օրվա երկրորդ կեսին կարող են ի հայտ գալ նոր հոգսեր: Օրակարգում կարող են հայտնվել ինչ-ինչ նախապատրաստական միջոցառումներ, կարող է ընկերներին օգնելու կարիք առաջանալ: Շատ բան կախված կլինի տրամադրվածությունից, հոգեբանական մթնոլորտից, համակրանքների մակարդակից: Բացառված չէ, որ ձեզ անսպասելիորեն սկսի դուր գալ աշխատանքը, որը նախկինում տհաճ էր թվում:

Ձկներ

Օրվա սկիզբը շատ Ձկներ կդիմավորեն կասկածներով, բացառված չէ ցրվածությունը, ծրագրերի և տրամադրությունների անկայունությունը: Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կսկսի ձեզ համար դեպի լավը փոխվել: Երեկոյան կարելի է ցանկացած միջոցառում ծրագրել` ներառյալ ռոմանտիկ: Օրվա վերջում կարող են ասվել բաղձալի բառերը, բարձրաձայնվել փայլուն գաղափարներ, կարող է անհրաժեշտ ազդակ ստացվել յուրօրինակ բազմախոստում նախաձեռնությունների համար:

Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates