Ավստրալիայի խորհրդարանում լիբերալներն ու լեյբորիստները հավասար քանակությամբ տեղեր են ստանում
INTERNATIONAL NEWSԻշխող Լիբերալ- ազգային կոալիցիան ու Լեյբորիստական կուսակցությունը հավասար քանակության տեղեր են ստանում Ավստրալիայի խոհրդարանի ստորին պալատում, այս մասին հուլիսի 2-ին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ ներկայացնելով նախնական հաշվարկի տվյալները:
Մինչ այդ լրատվամիջոցները հայտնել էին, որ ձայների հաշվարկը դադարեցված է մինչեւ երկուշաբթի, սակայն շարունակում էին ստացվել նոր տվյալներ քվեարկության նախնական արդյուքների մասին: Հուլիսի 3-ին ձայների հաշվարկ չի կատարվի:
Վերջին տվյալներով, ձայների 77.6 տոկոսի հաշվարկից հետո Լիբերալ ազգային կոալիցիան ու Լեյբորիստական կուսակցությունը ստանում են 67-ական տեղ ստորին պալատի 150 տեղերից: Ավելի վաղ իշխող կոալիցիան ուներ 73, իսկ լեյբորիստները ՝ 66 տեղ:
Ավստրալիայի դաշնային խորհրդարանը կազմված է ներկայացուցիչների պալատից ու սենատից: Ներկայացուցիչների պալատում կա 150 պատգամավոր, որոնցից յուրաքանչյուրը երեք տարի ներկայացնում է որոշակի ընտրատեղամասի ընտրողներին: Վերին պալատը կազմված է 76 սենատորներից ՝ վեց նահանգներից յուրաքանչյուրից ընտրվում են 12-ական պատգամավոր ու երկուական էլ ՝ երկու տարածքներից:



