12 հետաքրքիր փաստ ակնոցի մասին
LIFE1. Ակնոցները ստեղծվել են շատ հին ժամանակներում, դրանց մասին հիշատակումներ կան մ.թ.ա 1280թ-ի գրառումներում: Հռոմի կայսր Ներոնը ակնոցի փոխարեն օգտագործում էր հատուկ ձևով տաշած ադամանդ:
2. ԱՄՆ-ում անցկացված հարցումները ցույց են տվել, որ կանայք են ավելի շատօգտագործում արևային ակնոցներ:
3. Տղամարդկանց մոտ կարճատեսությունը երկու անգամ ավելի քիչ է հանդիպում, քան կանանց մոտ:
4. Հին ժամնակներում էսկիմոսներն ակնոցների փոխարեն օգտագործել են փայտից և ոսկորից պատրաստված շրջանակներ:
5. Գրեթե բոլոր սև գույնի հատապտուղները նպաստում են տեսողության լավացմանը:
6. Կոնտակտային լինզաների նախահայրը Լեոնարդո դա Վինչին է:
7. Գիտնականների կարծիքով` ինդիգո գույնը լավ է անդրադառնում տեսողության վրա, ուստի խորհուրդ է տրվում օրական 20 րոպե նայել այդ գույնին:
8. Վիտամին С-ի ինտենսիվ կիրառությունը նվազեցնում է աչքերի հիվանդությունների հավանականությունը:
9. Ակնոցների արտադրության ծավալով առաջին տեղում Իտալիան է, երկրորդում`Չինաստանը:
10. 15-րդ դարում Եվրոպայում ակնոցները ոչ թե տեսողությունը շտկելու, այլ աչքերը փոշուց և քամուց պաշտպանելու համար էին օգտագործվում: Դրանք կոչվում էին «ճանապարհային ակնոցներ»:
11. Դանիայի թռչնաֆաբրիկայում հատուկ ակնոցներ են ստեղծել աքլորների համար: Այս ակնոցները կրելուց հետո աքլորները կարճատես են դառնում և դադարում կռվել միմյանց հետ:
12. Հոգեբանների կարծիքով, մարդիկ ակնոց կրողներին ավելի ինտելետտուալ են համարում:



