ՀԴԲ-ն հարցաքննել է Քլինթոնին պաշտոնական նամակագրության համար անձնական փոստը գործածելու գործով
INTERNATIONAL NEWSՀետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննել է Քլինթոնին ՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում ծառայողական էլեկտրոնային նամակագրության համար իր անձնական համակարգչի սերվերն օգտագործելու մասին գործի քննության շրջանակում: Այս մասին հայտնել է Նիք Մերիլը, Քլինթոնի ընտրական շտաբի մամուլի ծառայության աշխատակիցը, որը հիմա հավակնում է ԱՄՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մերիլի խոսքով, ՀԴԲ ներկայացուցիչների հետ Քլինթոնի հանդիպումը կամավոր հիմունքներով էր: Զրույցը կայացել է հունիսի 2-ին, ճշգրտել է Մերիլը:
2009-2013 թթ. ծառայողական էլեկտրոնային նամակագրության համար անձնական սերվերի գործածման վերաբերյալ ԱՄՆ արդարադատության նախարարության ու նրան ենթակա ՀԴԲ-ի գործողությունները Հիլարի Քլինթոնն ու նրա նախընտրական շտաբը համառորեն անվանում են սովորական ստուգումներ: Սակայն «ինչպես հայտարարում են ՀԴԲ-ի ու Արդարադատության նախարարության գործող ու պաշտոնանկ պաշտոնատար անձինք, քննիչները փորձում են որոշել, արդյոք կատարվել է հանցագործություն», գրել էր The Washington Post թերթը: Թերթի տեղեկություններով հետաքննությունը վարում են ՀԴԲ հակահետախուզության ծառայության աշխատակիցները ՝ Արդարադատության նախարարության ազգային անվտանգության հարցերով վարչության վերահսկողությամբ: ՀԴԲ-ին գործը փոխանցվել է անցած տարվա հուլիսին այն բանից հետո, երբ ԱՄՆ հետախուզական համայնքի գլխավոր տեսուչը հանգել է այն եզրակացության, որ Քլինթոնի անձնական սերվերի միջոցով ստացվող հաղորդագրությունների մի մասը գաղտնի տեղեկություններ էին պարունակում:



