Գերմանիայի հատուկ ծառայություններ. Փախստականներ ձեւանալով Եվրոպա են ներթափանցել ԻՊ 17 զինյալներ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի հատուկ ծառայությունների տեղեկություններով ԻՊ 17 զինյալներ, ձեւանալով փախստական ներխուժել են Եվրոպա, սակայն նրանց մեծ մասն արդեն ոչնչացված է, կամ էլ բանտարկված, հայտնել է հակահետախուզության ծառայության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը:
«Կան համոզիչ ապացույցներ, որ ...17 մարդ է Եվրոպա ժամանել ԻՊ հանձանարարությամբ»,- հայտնել է Սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավարը Frankfurter Allgemeine Zeitung –ին տված հարցազրույցում:
Ընդ որում նա պարզաբանել է, որ «նրանց մեծ մասը կամ սպանված է կամ էլ բանտարկված»: Մասնավորապես երկուսին ոչնչացրել են Փարիզում 2015-ի նոյեմբերյան ահաբեկչությունների ժամանակ:
Մաասենը նաեւ համարում է, որ ԻՊ-ն Եվրոպա մուտք գործելու համար փախստականների նման գաղթի ավանդական ճանապարհների օգտագործման կարիքը չունի, սակայն այս դեպքում «խոսքը հնարավորությունների ցուցադրության մասին է»:
Ավելի վաղ Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել էր այն մասին, որ գերմանական ոստիկանությունը ստանում է հարյուրավոր հաղորդագրություններ այն մասին, որ ժամանած փախստականների շարքերում կան նաեւ ԻՊ ահաբեկիչներ, նրանց բոլորին ստուգում են, մի քանի տասնյակ դեպքերում էլ հետաքննություն է իրականացվում: Անցած տարի Գերմանիան ավելի քան մեկ միլիոն փախստական է ընդունել:



