Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


«Բոլորս հայ ենք». Կատալին Բոգդանի հոդվածը ռումինական օրաթերթում

INTERNATIONAL NEWS

Ռումինական Nine O’Clock անգլիալեզու օրաթերթի հունիսի 29-ի համարում հրապարակվել է թերթի մշտական սյունակագիր Կատալին Բոգդանի «Բոլորս հայ ենք» (Catalin Bogdan, We are all Armenian) վերնագրով հոդվածը, որը գրվել է Հռոմի Պապի Հայաստան կատարած այցի թարմ հետքերով և որի ամբողջական թարգմանությունը ներկայացնում ենք ստորև: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հոդվածը գրվել  է Հռոմի Պապի Հայաստան կատարած այցի թարմ հետքերով, որոնց ռումինական լրատվամիջոցներն անդրադարձան լայնորեն:

«Թուրքական ժխտողականությունը երկարակյաց է: Եվ ուստի զարմանալի չէ, որ, ըստ նրանց կառավարության, քուրդ ժողովուրդն ավելի լավ կաներ գոյություն չունենար, և որ Օսմանյան հնամենի փառքի գովերգումն արժե դրան ուղղված բոլոր ջանքերին: Այն փաստը, որ հայերի սպանդը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին, ուր ներգրավված բոլոր ազգերն ունեցել են իրենց զոհերը, ներառյալ, իհարկե, թուրքերը, դույզն-ինչ չեն սքողում երիտթուրքերի ծանր հանցանքները, ովքեր «միանգամից ու մեկընդմիշտ» կամենում էին լուծել հայ ժողովրդի կնճռոտ խնդիրը: Բայցեւայնպես, անկա խ նրանից, թե որչափ են նրանք միֆականացնում անցյալը, կառչելով հարմարավետ այն չքմեղանքին, թե ուրիշներն էլ կան, որ դա անում են «քաղաքական» դրդապատճառներով, պատմաբաններն արդեն իսկ բացահայտել են պետական զարհուրելի ոճրագործությունը: Նույնն է արել նաեւ Թաներ Աքչամը` իր «Ամոթալի արարք» խորհրդանշական վերնագիրը կրող գրքով:

Սակայն աչքի առաջ ունենալով Սովետների օրինակը, ովքեր տասնամյակներ շարունակ մեծագույն ստերը տարփողեցին, ինչպես, օրինակ, Խատինի անտառներում լեհ գերիների ոչնչացումն անամոթաբար գերմանացիներին վերագրելու դեպքում, թուրքերը կարողացան առաջ բերել ժխտողականության մի այնպիսի մթնոլորտ, որը զոհեր է խլում անգամ Թուրքիայում: Ավելին, վերջին շրջանում նախագահ Էրդողանի վարչակազմը վերաիսլամացրել է երկրի քաղաքականությունը, ի տարբերություն արմատական այն աշխարհականացման, որը ջատագովվում էր պետական բարեփոխիչ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից մեկ հարյուրամյակ առաջ, և վերարթնացրել «խաչանշանի» մեղադրանքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր չեն տատամսում արտաբերելու զարհուրելի բառը՝ ցեղասպանություն: Ի՞նչը կարող է ավելի դյուրին լինել, քան Պապին խաչակրաց նոր արշավանքի ծրագրեր մտմտալու մեջ մեղադրելը: Նույնն անում է նաև ԻԼԻՊ-ը՝ գրգռելով ռևանշիստական մորմոքով լի ուղեղներն ընդդեմ քրիստոնյաների. սոսկական արդարացում ամենաբարբարոսական սպանությունների համար:

Եթե ԵՄ-ն այսօր հայտվել է խորին ճգնաժամի ճիրաններում, ապա տիրապետող պետք է դառնա ոչ թե անցյալի ողբերգությունների վրա սեւեռումը, այլ, առավելաբար, դրանց ոչ ռեւանշիստական, բայցեւայնպես, մշտարթուն հիշողությանն ապավինմամբ դարմանումի գերակայությունը: Սա է եվրոպական քաղաքական մշակույթի հզորագույն արժեքներից մեկը, որին դեռ չեն փարել նույնիսկ եվրոպացիներից ոմանք: Եվ դա այն պատճառով, որ Եվրոպան ականատես է եղել մի քանի նախճիրերի, որոնք կարող են նույնացվել ցեղասպանությանը, սկսած հրեական կոտորածներից մինչեւ Բալկանյանները՝ հազիվ դեռ քսան տարի առաջ: Հիտլերը ցինակաբար հայտարարում էր՝ ո՞վ է այսօր (այսինքն, իր օրերում) հիշում հայերին: Նրա համար դա երաշխիք էր, որ հրեաների կոտորածները նույնպես «մոռացության կմատնվեն», ինչպես հայերինը: Մենք բոլորս պետք է համախումբ լինենք հայերի վշտի այս հարյուրամյա տարելիցին: Անշուշտ, թուրքերը պաշտպանվում էին Օսմանյան նախկին կայսրության տարածքներում սեփական պետությունն ունենալու հայերի պահանջներից, մինչ ռուսները աջակցում էին նրանց: Սակայն նման հակընդդիմությունը չպետք է հող ծառայի օրինականացնելու ոճիրները: Այստեղ է քաղաքական մտածողության հեղափոխականությունը` լավ է ավելի քիչ իշխանություն ունենալ քո ժողովրդի համար, քան սրի քաշել «ուրիշներին»: Եթե սա է իշխանության անխուսափելի գինը, ավելի լավ է հրաժարվել դրա մի մասից: Սա է պատճառը, որ Եվրոպան ձգտում է հարաբերականացնել ազգային, կրոնական եւ մշակութային ինքնությունները` խուսափելու համար անխուսափելի «մարդակերությունից»:

Ֆրանցիսկոս Պապն իրավացի է ԵՄ-ի վերաիմաստավորման հարցում` ակնկալելով առավել ճկունություն եւ առավել մեծ ազատություն նրա անդամների համար: Միաժամանակ, սակայն, նոր համախմբումները, վերագնահատվելով, պետք է ավելի փոխկապակցված դառնան: Որոշակի արժեքներ պետք է արտացոլեն համատեղ ժառանգությունը, որոնք ընդունելի են բոլոր գործընկերների համար եւ առաջամղվում են զուգամերձվող ջանքերով: Նման հստակեցումը նաեւ յուրաքանչյուր պետության քաղաքական ուժերին կմղի առավել պարզորոշ դիրքորոշումներ որդեգրելու այս կամ այն ուղղություններում, մինչդեռ տարակարծու թյունները ազգային եւ եվրոպական խնդիրների միջեւ կմեղմանան: Միևնույն ժամանակ, եվրոպական մակարդակում ժողովրդավարության թերակատարությունը կարող է լրացվել առավել լայն, քան այն քննարկումների շրջանակներում, որոնք վերապահված են վերնախավերին: «Քրիստոնեական արմատների» շուրջ տարիներ առաջ ծայր առած բանավեճը փակուղի մտավ: Հաջորդեցին իսլամական ահաբեկչության դժնդակ տարիները (որոնք դեռ շարունակվում են), ապացուցելով, որ հեղհեղուկ ժամանակները չնպաստեցին հակամարտություններից խուսափելուն: Արժեքները չունեն ստուգապես հստակ ակունքներ. դրանք վերպափոխվում ու անցնում են բազմաթիվ մշակույթների ու ազդեցությունների քամիչով, եւ ուստի, օրինակ, որոշ արժեքներ, որոնք այսօր ջատագովում են կաթոլիկները, նախկինում մերժվում էին Վատիկանի կողմից: Եկեք հաղթահարենք խմբային շահերը՝  հանուն համընդհանուր արժեքների, առանց անտեսելու առաջինները, բայց սատարելով նաեւ հարաբերական ներդաշնակությունը այն գաղափարների միջեւ, որոնք մի շարք գործոնների բերումով անջրպետված են: Եվրոպան կարիք ունի առավել խիզախ եւ առավել պայծառամիտ քաղաքական փիլիսոփայության»: 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California