Թրամփին կասկածում են բարեգործական հիմնադրամի գումարները սեփական կարիքներին ծառայեցնելու մեջ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի թեկնածու, գործարար Դոնալդ Թրամփին կասկածում են բարեգործական հիմնադրամի գումարները սեփական կարիքների վրա ծախսելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը:
4 տարի առաջ Թրամփը մասնակցում էր բարեգործական աճուրդի, որտեղ նա գնել էր ամերիկյան ֆուտբոլի աստղ Թիմ Թիբոուի ստորագրված սաղավարտը եւ շապիկը` տրամադրելով 12 հազար դոլար, սակայն հետագայում պարզվել է, որ գնումները կատարվել են ոչ թե գործարարի անվան տակ, այլ դեռեւս 1987 թվականին հիմնադրված իր սեփական շահույթ չհետապնդող կազմակերպության:
Աճուրդի անցկացման պահի դրությամբ նա իր կազմակերպության հաշվին 3 տարի է` որեւէ գումար փոխանցած չի եղել:
Սա կարող է դիտարկվել որպես օրենսդրության խախտում այն դեպքում, եթե սաղավարտը եւ շապիկը համարվեն Թրամփի սեփականությունը, այլ ոչ թե փոխանցված լինեն մեկ այլ բարեգործական հիմնադրամի:
Այժմ նմանատիպ սպորտային հանդերձանք կարելի է ձեռք բերել համացանցի միջոցով 415 դոլարով:



