Վթար Ջաջուռի մոտ. Հինգ վիրավորների վիճակը ծանր է
SOCIETYՕգոստոսի 17-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ուեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 25-րդ կմ-ում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 20 UU 670 պ/հ (վարորդ` 1980 թ. ծնված Օ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել կողապատնեշին եւ սահել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1993 թ. ծնված Ս. Մ.-ը, 1980 թ. ծնված Օ. Պ.-ը, 1994 թ. ծնված Ս. Պ.-ը, 1998 թ. ծնված Ռ. Պ.-ը, Վ. Թ.-ը եւ 1998 թ. ծնված Խ. Դ.-ը տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



