Ժիտոմիրում նշել են Ուկրաինայի հայերի միության 15 ամյակը
SOCIETYՈւկրաինական Ժիտոմիր քաղաքում համաժողովի ժամանակ նշվել է Ուկրաինայի հայերի միության 15 ամյակը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է analitikaua.net-ը:
Ուկրաինայի հայերի միության համաժողովի աշխատանքներին մասնակցել են միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Մանուկյանը և այլոք:
Համաժողովի ժամանակ մասնակիցներին է ներկայացվել Ժիտոմիրի հայ համայնքի նոր ղեկավար Սարգիս Մարտիրոսյանը:
Համաժողովի ժամանակ քննարկվել են Ուկրաինայի հայերի միության սպորտային կոմիտեի 2016 թվականի, տարածաշրջանային համայնքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև միության և Հայաստանում ուկրաինական կազմակերպությունների համագործակցության նախապատրաստման հարցերը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



