Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը երկու անգամ կրճատվել է

ECONOMICS

Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4,2839 մլրդ դոլար, ինչը 4,2363 մլրդ դոլարով կամ 1,99 անգամ փոքր է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում եղած ցուցանիշից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը' հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին:

Ըստ տեղեկատվության' հունիսին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը մայիսի համեմատ 0,4 մլն դոլարով կամ 0,01 տոկոսով նվազել է:

Վերջին օրերին ադրբեջանական մանաթի սրնթաց էժանացման գործընթաց սկսվելու հետ Ադրբեջանում հերթական դոլարային իրարանցում է սկսվել: Ադրբեջանական բանկերի մեծ մասը դադարեցրել, մյուսներն էլ սահմանափակել են դոլարի վաճառքը: Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա ընթացքում' փետրվարին եւ դեկտեմբերին ադրբեջանական ազգային արժույթի' մանաթի գրեթե 100 տոկոսով արժեզրկվելու հետ: Արժեզրկման երկրորդ ալիքից հետո Ադրբեջանում փաստորեն գործում էր դոլարի երկու փոխարժեք, մեկը' ըստ Կենտրոնական բանկի (1,55 մանաթ), մյուսը' փոխանակման կետերի (1,72 մանաթ): Ադրբեջանի ԿԲ-ը մեծ ճ իգեր էր գործադրել ստեղծված իրավիճակը շտկելու համար. փակել էր փոխանակման կետերը, արտարժույթի գնման սահմանափակումներ մտցրել, սկսվել էր արտարժույթի վերավաճառողների ձերբակալություններ եւ այլն: Սակայն, վերջին մի քանի շաբաթներին, չնայած նավթի գների աճին, մանաթը դոլարի նկատմամբ պլանաչափորեն էժանացել է:

Իրավիճակը արմատապես փոխվել է հունիսի 23-ին, երբ մեկ դոլարի գինը հասավ 1,59 մանաթի: Ադրբեջանի բանկերի մեծ մասը հրաժարվեցին 500 դոլարից ավելի վաճառել մեկ հոգուն, ինչը խոսում է ամերիկյան արտարժույթի հերթական դեֆիցիտի մասին: Եթե նախկինում Ադրբեջանի ԿԲ-ն աճուրդի էր հանում 200 մլն դոլար, ապա վերջին օրերին այն նվազել է մինչեւ 20 մլն դոլար:

Report.az կայքը հայտնում է, որ համաշխարհային շուկայում դոլարի ամրապնդումն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի արտարժույթի շուկայի վրա: Մի շարք առեւտրային բանկեր ընդհանրապես արտարժույթ չեն փոխանակում:

Ադրբեջանում մեծացել է նաեւ կանխիկ դոլարի նկատմամբ բանկերի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պահանջարկը: Դոլարի ամրապնդման արդյունքում ծագած արտարժույթի դեֆիցիտի պատճառով առեւտրային բանկերն ի վիճակի չեն բավարարել ընկերությունների աճող պահանջարկը:

Ներկայում Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանված է 1,5425 մանաթ: Որոշ տվյալներով' Ադրբեջանի սեւ շուկայում դոլարն արդեն վաճառվում է 2 մանաթից ոչ պակաս:

AzVizion.az լրատվական կայքի հետ զրույցում Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռնարկատիրության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմեդովը հայտարարել է, որ Ադրբեջանում մանաթը մոտ 2,3 անգամ կէժանանա

«Ադրբեջանում շուտով 100 դոլարը կարժենա 180 մանաթ, եւ դա անխուսափելի է: Նավթի ցածր գները լուրջ ազդեցություն են գործում մանաթի փոխարժեքի վրա: Մեծացել է ներմուծումը: Ադրբեջանի կենտրոնական բանակը մանաթի մեղմ արժեզրկում է սկսել, եւ այդ գործընթացը պետք է շարունակվի ու տարվա վերջին մանաթը ձեռք կբերի իրական շուկայական արժեքը: Մանաթի փոխարժեքը արհեստականորեն կայուն պահելու վրա փող ծախսելու իմաստ չկա: Այդ փողը պետք է ուղղվի այլ ոլորտների զարգացմանը», -ասել է նա:

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետների կարծիքով' մոտ ժամանակում մանաթի փոխարժեքը զգալիորեն կընկնի եւ մեկ ԱՄՆ դոլարը կարժենա նվազագույնը 2 մանաթ:

Ադրբեջանի տնտեսական վիճակի հետ կապված «Ազադլըգ» թերթում հրապարակած հոդվածում տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը գրել է, որ Ադրբեջանի պետական բյուջեում լարվածությունն արագորեն մեծանում է: Մարտի հետ համեմատ, ապրիլին բյուջեի մուտքերը նվազել են 260 մլն մանաթով, մայիսին' 555 մլն մանաթով: Բյուջեի մուտքերի ամսական նվազման ծավալը երկու ամիսներին 21 տոկոսից հասել է 43 տոկոսի: Այսինքն' Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները մայիսին 43 տոկոսով նվազել են:

Փորձագետը եզրակացրել է, որ նման ընթացքով 17-18 մլն մանաթ մակարդակի հաստատված Ադրբեջանի պետբյուջեում հնարավոր կլինի հավաքել առավելագույնը 13 մլրդ մանաթ:

«Առանց այն էլ 2016 թվականի պետբյուջեում կրճատված ծախսերն ավելի կնվազեն: Բյուջե լրացուցիչ դրամական միջոց ներգրավելու որպես հեշտ ճանապարհ կարող է մանաթի հերթական արժեզրկման որոշում ընդունվել», -ասել է տնտեսագետը, հավելելով, որ ինչը նշանակում է, որ շուտով մեկ մանաթը կարժենա նվազագույնը 2 ԱՄՆ դոլար:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների' Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի 2015 թվականի գործունեության մասին զեկույցում ասվում է, որ Հիմնադրամի եւ Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժույթի պահուստը 2015 թվականի ընթացքում 12 մլրդ 271,6 մլն դոլարով կամ 24,1 տոկոսով կրճատվել է, ինչը կապված է «ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա ցածր նավթային գների բացասական ազդեցությունը կանխելու նպատակով բազմամիլիարդ ներխուժում կատարելու հետ»: Այսինքն' մանաթի փոխարժեքը պահելու վրա վերջին մեկ տարում Ադրբեջանը 12 մլրդ դոլար է ծախսել:

Զեկույցում նշվում է, որ Նավթի հիմնադրամի բաժինն այդ ինտերվենցիայում կազմել է պահուստի 87 տոկոսը կամ 33,57 մլրդ դոլար, մնացած 13 տոկոսը կամ 5,03 տոկոսը' բաժին է ընկել ԿԲ-ի արտարժույթի պահուստին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Նավթի պետական հիմնադրամի պահուստներն անսահման չեն եւ դոլարի հերթական դեֆիցիտը կարող է կապված լինել արտարժույթի ինտերվենցիաների կրճատման եւ մանաթի փոխարժեքի թուլացման հետ:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference