Որտե՞ղ էր Հովիկ Աբրահամյանը, երբ կառուցվում էր Մարզահամերգային համալիրը. տարակուսում է քանդակագործը
INTERVIEW
ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ նախարարությանը կցված և ՀՀ սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարվում է ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ին:
Նախատեսվում է այդ տարածքում կառուցել հյուրանոց, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ և այլ ժամանցի վայրեր:
Past.am-ի հետ զրույցում Ֆլորենցիայում բնակվող անվանի քանդակագործ Վիգեն Ավետիսը տարակուսանք հայտնեց այս հարցի առնչությամբ:
«Երբ կառուցվում էր համալիրը, երիտասարդ ապագա նախարարը սովորում էր Բաքվում, իսկ մխչյանցի Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը սկսվում է 1990 թվականից: Ի՞նչ պահանջես այդ մարդկանցից»,- ասաց Վիգեն Ավետիսը՝ հավելելով, որ պետք է միայն պահանջել հրաժարականներ:
Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը նշեց, որ մանրամասն չի տիրապետում հարցին: Ըստ նրա՝ ճիշտ կլինի ավելի տեղեկացված լինել, հետո պատասխանել:




















































