Տաջիկստանի նախագահի դուստրը հարուստներին պարտադրել Է ողորմություն տալ աղքատներին
INTERNATIONAL NEWSՕզոդա Ռահմոնը՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի դուստրը եւ նրա աշխատակազմի ղեկավարը, պաշտոնյաներին, բիզնեսմեններին եւ մուսուլմանական հոգեւոր ծառայողներին պարտադրել Է «սադաքա-ֆիթր»՝ ողորմություն, տալ երկրի սակավ ապահովված եւ չունեւոր քաղաքացիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հատուկ հրամանագրում, որն ստորագրել Է Օզոդա Ռահմոնը, նշվում Է, որ պետական ծառայողները, հոգեւորականության ներկայացուցիչները եւ ձեռնարկատերերը ոչ միայն պետք Է օգնություն ցուցաբերեն Տաջիկստանի սակավ ապահովված ընտանիքներին, այլեւ պետական մարմիններին հաշվետվություն տան այդ հանձնարարության կատարման վերաբերյալ:
Հրամանագրի կատարման վերահսկումը հանձնարարված Է կրոնի գործերի կոմիտեին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



