«Հենց հիմա». Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի սիրառատ սելֆին
LIFEԱյսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ հունիսի 30ի գիշերը հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով տուժել են 33ամյա Մարտին Մկրտչյանի վարած ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորները, որոնցից մեկն անչափահաս է: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Նշվել է, որ Մարտին Մկրտչյանը որպես երգիչ աշխատում է «Մուսալեռ» ռեստորանային համալիրում: Facebookյան իր էջում թեմային անդրադարձավ նաև ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը, ով երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի պսակադրության քավորն է՝ հերքելով լուրերը:
Երգչի կինը՝ Հռիփսիմե Հակոբյան իր հերթին նույնպես քիչ առաջ հերքեց լուրերը՝ հրապարակելով ամուսնու հետ ջերմ լուսանկար՝ մակագրելով. «Հենց հիմա»




