Կնճիռներն առաջանում են ոչ միայն ծերանալուց, այլև շատ ժպտալուց. Զառա Արամյանը 46 տարեկան է
LIFELife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի, Հ2 հեռուստաընկերության «Համով զրույց» հաղորդաշարի հեղինակ և վարող Զառա Արամյանն այսօր նշում է ծննդյան 46-րդ ամյակը: Ժպտառատ դերասանուհին Life.panorama.am-ին պատմել է, որ կեսգիշերին ընտանիքի հետ միասին բարձր տրամադրությամբ մեկնարկ է տվել ծննդյան օրվա:
«Արդեն մի քանի տարի է, ինչ ծննդյանս օրը ուղիղ կեսգիշերին կատարվում է մի հրաշք, որի մասին չեմ խոսի, քանի որ հրաշքը պետք է պահպանել հոգուդ ներսում: Երեկ էլ այդ անասելի պահից հետո իմ հրաշք բալիկները իրենց անակնկալը մատուցեցին ինձ՝ նվիրելով իրենց իսկ ձեռքով պատրաստած բացիկ, որի վրա իմ եղունգների լաքերով փոքրիկ սրտիկներ էին պատկերված, իսկ վրան գրված էր «Եթե դու բոլորի համար աստղ ես, ապա մեզ համար մեր մամուշն ես», սրա հետ միասին տղաս ու աղջիկս գումար էին խնայել ու ինձ նվիրեցին իրենց հավաքած 2800 դրամը. Հավատացեք՝ սա այսօրվա իմ ամենաթանկ նվերն էր՝ իմ ամենաթանկ մարդկանցից»,- պատմեց օրվա հերոսուհին:
Մեր հարցին, թե ամուսինն ինչպե՞ս է շնորհավորել Զառային, դերասանուհին նկատեց. «Գիտեք, իմ ու ամուսնուս միջև տարիքի հետ էլ ավելի է ուժգնանում սերը, կապվածությունը, միմյանց արժևորելու զգացողությունը, գիտակցումն ու զգացողությունը, որ նա իմ մի մասնիկն է, իմ կեսն է, իմ զավակների հայրն է, ուղղակի անպատմելի է: Այն, որ նա ինձ ուղիղ կեսգիշերին համբուրեց ու շնորհավորեց, իսկապես ամենաթանկն է: Ես երեկ էլ նրան ասացի, որ ուզում եմ ևս 92 տարի նա ինձ ծննդյանս օրն այսպես շնորհավորի»:
Շարունակությունը` այստեղ:



