Մերժվել է «Նոր Հայաստանի»՝ Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու դիմումը
SOCIETY«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը Երեւանի քաղաքապետարան հայտ էր ներկայացրել հուլիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետի լիազոր ներկայացուցչի հունիսի 30-ի որոշմամբ սահմանվել է սահմանափակում վերոնշյալ օրերին Ազատության հրապարակում նախատեսված հավաքի ժամանակի նկատմամբ՝ առաջարկելով ժ. 00.00-24.00-ն ընկած ժամանակահատվածի փոխարեն հավաքն անցկացնել ժ. 08.00-22.00-ը։ Բացի այդ՝ քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը:
Իսկ հուլիսի 1-27-ն ընկած ժամանակահատվածում ժ. 19.30-21.30-ը Ազատության հրապարակ–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



