Արքայադուստր Դիանայի և Չարլզի հարսանեկան ալբոմն աճուրդի է հանվել (լուսանկարներ)
PHOTORR աճուրդի տունը սեպտեմբերի 24-ին վաճառքի կդնի արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանեկան լուսանկարները, որոնք ներկայացված են ալբոմում, գրում է buro247.ru-ն:
«Արքայազն Չարլզի և Դիանա Սփենսերի հարսանիքից պաշտոնական հուշանվերը» վաճառքի է դրվել RR աճուրդի տան կողմից 2500 դոլար նախնական գնով:
32 էջանոց ալբոմը, որը թողարկվել է 1981թ. հուլիսի 29-ին հարսանիքի պատվին, այժմ գտնվում է լավ վիճակում: «Եվ ամենակարևորը, որ բրիտանական այդ հուշանվերն արժեքավոր է դարձնում, Լեդի Դիի ստորագրությունն է»,- նշել են աճուրդի տանը:






1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



