ԱԻՆ-ը երեք մարզերի բնակավայրերում ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր ամպերի
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի բնակավայրերում ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր ամպերի: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հուլիսի 1-ին, ժամը 01.20-ից մինչև 01.27-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 3 կայանքներից Տավուշի մարզի Բերդավան և Կողբ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկ վել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 300 կրակոց:
***
Հունիսի 30-ին, ժամը 23.36-ից մինչև 23.50-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Միխայելովկա համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 200 կրակոց:
***
Ժամը 20.53-ից մինչև 21.24-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 5 կայանքներից Շիրակի մարզի Մայիսյան և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 720 կրակոց:
***
Ժամը 16.19-ից մինչև 16.50-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 4 կայանքներից Լոռու մարզի Միխայելովկա և Մեդովկա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:
***
Ժամը 16.19-ից մինչև 16.50-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 4 կայանքներից Տավուշի մարզի Արճիս համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 400 կրակոց:



