Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


ԱԻՆ-ը հիշեցնում է ջրահեղձման դեպքում առաջին օգնություն տրամադրելու ձևերը

SOCIETY

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ամառային լողաշրջանի բացման առնչությամբ հիշեցրել է ջրահեղձման և այլ ջրային պատահարների դեպքում առաջին օգնություն տրամադրելու ձևերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ԱԻՆ հիշեցման մեջ ասվում է.

«Ջրում պատահար կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, անկախ այն բանից, թե որքան լավ լողորդ է նա։ Նույնիսկ լավ լողորդը կարող է ջրահեղձ լինել հանկարծահաս հիվանդության կամ հոգնածության պատճառով։ 

Ի՞նչ անել 

Պատահարը գնահատելու համար եղեք զգոն և ուշադիր ցանկացած արտասովոր նշանի նկատմամբ։ Դուք կարող եք նկատել լողորդի տարօրինակ վարքագիծը, լսել նրա ճիչը կամ ջրի հանկարծակի ճողփյուն։ Հաշվի առեք, որ ջրում խեղդվող մարդկանց մեծ մասն օգնություն կանչել չի կարողանում։ Նրանք ամեն ինչ անում են գլուխը ջրի մակերեսին պահելու համար։ Ուշադիր եղեք, և եթե տեսնում եք որևէ մեկին, որը ջրում տարօրինակ շարժումներ է կատարում կամ փորձում է լողալ և առաջ չի գնում, ապա հնարավոր է, որ նա օգնության կարիք ունի։ 

Պատահարը ճանաչելուց և գնահատելուց հետո, ինչպես յուրաքանչյուր դժբախտ պատահարի դեպքում, գործեք զգուշորեն։ Եթե տուժածը գտնվում է ջրում, ապա առաջին հերթին փորձեք նրան օգնություն ցույց տալ առանց ջուր մտնելու։ Օգնելու նպատակով ջուր նետվելով` դուք նույնպես կարող եք տուժած դառնալ։ 

Քաջալերեք ջրում գտնվող տուժածին, խոսեք նրա հետ։ Հնարավոր է, որ հետևելով ձեր հանգիստ և քաջալերող խորհուրդներին` տուժածն ինքնուրույն հասնի ապահով տեղ։ Հակառակ դեպքում դուք կարող եք նրան մեկնել որևէ առարկա, օրինակ` ձող, ծառի ճյուղ, գոտի և այլն։ Երբ տուժածն ամուր բռնի առարկայից, մի փոքր կռացեք և մարմնով հետ ընկնելով՝ դանդաղ ու զգուշորեն քաշեք նրան դեպի ապահով տեղ։ Եթե ձեռքի տակ ոչ մի հարմար առարկա չունենք, պառկեք ջրավազանի եզրին և ձեր ձեռքը մեկնեք տուժածին։

Ձեզանից հեռու գտնվող տուժածին փրկելու համար կարելի է նրա կողմը նետել ջրի մակերեսին լողացող որևէ առարկա` պարանով կապած։ Օրինակ` փրկարար օղակ, կիսով չափ ջրով լցված պլաստմասսայե տարողություն, անվադող և այլն։

 
Կանգնեք նետող ձեռքի կողմի ոտքը մի փոքր հետ, իսկ մյուս ոտքով կանգնեք պարանի ծայրին։ Պարանի կեսը փաթաթած վիճակում պահեք ձեր մի ձեռքում, մյուսով նետեք առարկան` ներքևից դեպի վեր ուղղված շարժումով։ 

Փրկարարական միջոցը նետեք տուժածից մի փոքր հեռու, այնուհետև քաշելով բերեք նրան մոտ։ Ասեք տուժածին, որ ամուր բռնվի դրանից։ Երբ տուժածն ամուր կառչի առարկայից, մարմնով հետ ընկնելով դանդաղ և զգուշորեն քաշեք նրան դեպի ապահով տեղ։ 

Որոշ դեպքերում, եթե համոզված եք, որ ջուրը ծանծաղ է և կանգնած վիճակում չի ծածկում ձեր գլուխը, տուժածին փրկելու համար կարող եք մտնել ջուրը։ Գտնվելով ջրի մեջ՝ դարձյալ ավելի ապահով է տուժածին որևէ առարկա մեկնելը։ Աշխատեք այնպես անել, որ առարկան լինի ձեր և տուժածի միջև, որպեսզի վերջինս չկառչի ձեզնից։ 

Եթե կարող եք տուժածին հասնել, և եթե նա երեսնիվայր է պառկած ջրի մեջ, զգուշորեն շրջեք նրան և թևատակերից բռնելով՝ հետ-հետ քայլելով տեղափոխեք նրան ջրի միջով մինչև լողավազանի եզրը, հետո հանեք նրան ջրից։ 

Եթե կասկածում եք, որ տուժածն ունի ողնաշարի վնասվածք, ապա ձեր հիմնական խնդիրը տուժածի դեմքը ջրից դուրս պահելն ու գլխի և ողնաշարի շարժումները կանխելն է։ Այդ նպատակով զգուշորեն բռնեք նրա բազուկներից, վեր բարձրացրեք ձեռքերը գլխի երկայնքով։ Տուժածի ձեռքերը գլխին սեղմելով` նրան շրջեք երեսով դեպի վեր։ Մի ձեռքով պահեք տուժածի գլուխը բազուկների միջև, իսկ մյուս ձեռքը անցկացրեք ազդրերի տակով։ Աշխատեք տուժածի մարմինը պահել հորիզոնական դիրքով՝ դեմքը ջրից դուրս։ Մինչև օգնության ժամանումը պահեք տուժածին ջրի մեջ այս դիրքում։

Տուժածին ափ հանելուց հետո շնչուղիներից ջրի և այլ հեղուկների արտահոսքն ապահովելու համար նրան շրջեք երեսնիվայր, այնուհետև զննեք տուժածին և գործեք իրավիճակին համապատասխան։ 

Եթե ինքներդ եք հայտնվել խեղդվողի դերում, առաջին հերթին խուճապի մի՛ մատնվեք, փորձեք օգնության ազդանշան տալ և մնալ ջրի երեսին, մինչև օգնությունը հասնի։ 

Եթե անսպասելիորեն ջուրն եք ընկել, ջրի վրա լողալու կամ ջրի մակերեսին մնալու համար հնարավոր է, որ հագուստը ձեզ խանգարի և այն հանելու կարիք լինի։ Սակայն որոշ դեպքերում կարող եք օգտագործել ձեր հագուստն հօգուտ ձեզ։ Եթե ձեզ հաջողվի օդ հավաքել վերնաշապիկի ուսերի մասում, ապա փրկվելն ավելի հեշտ կլինի։ Դրա համար հանգուցեք վերնաշապիկի ստորին եզրերը կամ վերնաշապիկը դրեք անդրավարտիքի գոտու տակ։ Խորը շունչ քաշեք, գլուխը թեքեք առաջ, քաշեք վերնաշապիկը դեպի վեր և փչեք վերնաշապիկի բացվածքի մեջ։ Ներփչած օդը բարձրանում և վերնաշապիկի ուսերի հատվածում ուշտ է առաջացնում, որն օգնում է ձեզ մնալ ջրի մակերեսին։

Կանխարգելում 

Ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները։

  • Երեխաներին մի թողեք ջրի մոտ առանց հսկողության։
  • Միշտ ձեռքի տակ ունեցեք փրկարար լողունակ միջոցներ։
  • Երբեք մենակ ջուր մի մտեք և միայնակ մի լողացեք, ինչքան էլ հիանալի լողորդ լինեք։ 
  • Ջրի մոտ գտնվելիս ոգելից խմիչքներ մի՛ օգտագործեք։
  • Լողալու ընթացքում կատակներ մի արեք՝ իրար մի քաշքշեք, փորձեք սուզել և այլն։
  • Նման կատակները հաճախ դժբախտ պատահարների պատճառ են դառնում»։ 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan