Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ձեր աստղագուշակն ըստ սիրած բույրերի

LIFE

Հնագույն ժամանակներում, երբ պարֆումերները օծանելիքի բաղադրությունն էին կազմում, հաշվի էին առնում կենդանակերպի նշանների առանձնահատկությունները: Ձեզ հնարավորություն է ընձեռված որոշելու, թե որ բուրմունքն է ձեզ ամենահամապատասխանը: 

Խոյ Այս կանանց գրավում են այն բուրմունքները, որոնցում արևելյան բույրերի փունջ կա` համեմունքների բնական բույրեր: Ցերեկը նրանց համար իդեալական է միմոզայի բույրը, որը փոքր-ինչ մեղրի բույր է հիշեցնում: Երեկոյան նրան ձգում է շոկոլադի քաղցր բուրմունքը:

Ցուլ Նրանց ձգում է հողի բույրը` մեխակի, պաչուլիի բուրմունքներով համեմված: Օծանելիքը կարող է պարունակել ծաղկային բնահյութեր: Ցուլի կանացիությունն ընդգծում է ելակի բույրը: Հանդիսավոր պահերին հարմար է վարդաբույրը:

Երկվորյակ Նրանց գրավում են թեթև, նուրբ բուրմունքները: Երկվորյակի օծանելիքը կարող է պարունակել բուսական մզվածք, ինչպես նաև մրգային և ծաղկային բնահյութեր: Քնքուշ, տաք բույրերը կօգնեն գտնելու հոգեկան հավասարակշռությունը: Մանավանդ հարմար է մանուշակը, որը երկվորյակի համար հակասթրեսային կախարդական ուժ ունի:

Խեցգետին Այս կանանց բնավորությունը ներդաշնակ է  լոտոսի, թարմ միմոզայի և հյութալի ելակի բույրերին: Նայած հանգամանքներին` նրանց կգրավի նուրբ ծաղկային բույրով օծանելիքը կամ վանիլինի, դարչինի բույրը: 

Առյուծ Թարմ օզոնային բույրը` հագեցած սպիտակ ծաղիկների բույրով, աննկատ չի թողնի այս կնոջը: Մրգային բույրերը / մանավանդ թուրինջի/ կօգնի զգալ, որ տիեզերքը պտտվում է նրա շուրջը: Առյուծին սազում են կայուն և հիշվող բուրմունքները:

Կույս Կույսերին համապատասխան են փափուկ և առույգացնող բույրերը՝ թարմ երանգներով: Նրա օծանելիքի բաղադրության մեջ պետք է լինեն ցիտրուսային երանգներ, նաև մշկենու և խորդենու եթերայուղեր: Այս կանայք, որ սեր ու քնքշություն են փնտրում, ինքնավստահ կզգան օգտագործելով փայտահոտի թոյլ երանգ ունեցող օծանելիք:

Կշեռք Այս կանանց համար իդեալական է հասած մրգերի և նուրբ ծաղկային բնահյութով օծանելիքը: Նուրբ բուրմունքը ընդգծում է նրա բնածին հմայքը: Նրանց գրավում է կարամելի, սուրճի, դիմափոշու, համեմունքների բույրերով օծանելիքը: Այս կանանց բուրմունքը անցողիկ է, թռուցիկ:

Կարիճ Այս կանանց հիմնական բնութագիրը զգայունությունն է: Նրանց օծանելիքի բաղադրության մեջ մտնում են վարդի յուղը, ծաղկամրգային բնահյութերը: Կարիճը ոչ թե սիրում, այլ պաշտում է բուրմունքները: Իշխանատենչ և պատվախնդիր այս կանանց վայելում է խնկի խորհրդավոր բույրը:

Աղեղնավոր Այս կանանց վայել են արևելյան շուկայի բույրերը. այդ համեմունքային հոտերին ավելանում են ծաղկամրգային և ազնիվ փայտի բուրմունքները: Այս կանանց պարֆյումը պետք է թարմություն բուրի, ինչպիսին նրա զգացմունքներն են: Նրանց Սազական է նարնջի վառ բուրմունքը:

Այծեղջյուր Չեն ընդունում անակնկալ հակադրվող բույրերը: Նրանց համար հարմար են դասական կանացի բուրմունքները, որոնք երբեք նորաձևությունից դուրս չեն գալիս: Նրա բույրերն են նշի կամ կարամելի անուշ բուրմունքները: Դարչնի բույրը նույնպես կսազի առաջին հայացքից զուսպ այս կանանց:

Ջրհոս Անկախ, անկանխատեսելի, բայց միևնույն ժամանակ յուրահատուկ, հիշվող բուրմունքները ջրհոսների համար են: Ջրհոսներին սազում է արհեստական բուրմունք: Այս կանայք, առանց  վախենալու անհատականությունն աղավաղելուց, կարող են օգտվել տղամարդկանց համար նախատեսված օծանելիքից: Նրանց օծանելիքի մեջ հաճախ է հանդիպում ցիտրուսի կամ փշատերևի եթերայուղ:

Ձուկ Այս կանանց ընտրությունը նուրբ ծաղկային բույրն է կամ  համեմունքային յուրօրինակ փունջը: Օծանելիքը կարող է  ամենաբազմազան կերպարներ ստեղծել` և՛ անմեղ արարածի, և՛ ինքնավստահ գեղեցկուհու: Ինչպես Կոկո Շանելն էր ասում, կինը որպեսզի գրավիչ լինի, անընդհատ պետք է փոխվի: Ձկները դրա վառ օրինակն են:   

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded