Աստղաբաշխական թվեր չեն կազմել, բայց էժան տեսահոլովակ էլ չէ. Գևորգ Մարտիրոսյանը՝ իր և Մեծ Հայքի Նարեկի համագործակցության մասին
LIFEԳեւորգ Մարտիրոսյանն ու Նարեկ Պետրոսյանն (Մեծ Հայք) ընդամենը օրեր հետո կներկայացնեն իրենց համատեղ աշխատանքն ու եւս մեկ ամառային ռիթմիկ երգ կպարգեւեն իրենց երկրպագուներին:
Life.panorama.am-ը Գեւորգ Մարտիրոսյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են ընթացել «Դույ-դույ» տեսահոլովակի նկարահանումներն ու երգիչն ի՞նչ անելիքներ ունի առաջիկայում:
«Իմ ու Նարեկի համատեղ զուգերգը դեռ վաղուց էր պատրաստ, պարզապես տեսահոլովակի նկարահանումն էր ուշանում, քանի որ այն ավելի շատ ամառային ռիթմիկ երգ է ու ցանկանում էինք հենց ամռանն էլ ներկայացնել,- նշեց Գեւորգն ու պատմեց տեսահոլովակի նկարահանման ընթացքից.
«Տեսահոլովակը նկարահանվել է օրեր առաջ Սոչիում, ուր Նարեկի եւ մի քանի այլ երգիչների հետ գնացել էինք համերգների: Ռեժիսոր Արսեն Երեմյանն օպերատոր Սուրեն Թադեւոսյանի հետ միասին կարողացավ անմիջապես կազմակերպել հոլովակի նկարահանման համար անհրաժեշտ նախապայմաններն ու կարճ ժամանակում կայացան նկարահանումները: Չեմ կարող չանդրադառնալ տեղի մեր հայ ընկերների աջակցությանը, ովքեր ջանք չխնայեցին, որպեսզի հնարավորինս գեղեցիկ կայանար այս աշխատանքը»:
Շարունակությունն այստեղ:



