Հովհաննես Բաչկովը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար
SPORTՀուլիսի 2- 8-ը Վենեսուելայում տեղի կունենա WSB-ի և APB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին կմասնակցի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենան հուլիսի 2-ին: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Վենեսուելայի մրցաշարը օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարն է: Հիշեցնենք, որ Հայաստանի 4 ներկայացուցիչ արդեն ձեռք են բերել Օլիմպիական խաղերի ուղեգրեր:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



