Շերը ներողություն է խնդրել Ստամբուլում կատարված ահաբեկչության մասին թվիթի համար
PHOTO
Աշխարհահռչակ երգչուհի Շերի երկրպագուները հանդիմանել են իրենց սիրելի կուռքին՝ Twitter-ում կատարած գրառման համար, որում 70-ամյա երգչուհին գրել էր.
«Բոլորս աղոթում ենք Թուրքիայի օդանավակայանում կատարվածի հետեւանքով անմեղ մարդկանց համար»,- գրել էր Շերը՝ ավելացնելով «ռումբի» շարժապատկեր։
Վերջինը բարկացրել է երգչուհու էջին հետեւող օգտատերերին, որոնք սկսել են քննադատել Շերին։
«Ռումբի՞ պատկեր։ Շեր, հասկանում ես՝ ինչ ես անում», «Ռու՞մբ։ Շեր, այս ինչ մանկապարտեզ է»։
Դրանից հետո Շերը ներողություն է խնդրել՝ եւս մեկ գրառում հրապարակելով.
«Ես մինչեւ հիմա մտածում եմ իմ կատարած հիմարության մասին։ Ռումբի շարժապատկերի համար ինձ ներում չկա։ Ես սովորաբար շատ եմ պատկերներ օգտագործում։ Ներողություն»,- գրել է Շերը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28–ի ուշ երեկոյան իրականացված ահաբեկչության հետեւանքով սպանվել է 42 եւ վիրավորվել 239 քաղաքացի։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































