Սեֆիլյանի ազատազրկումը դատապարտող կազմակերպությունների թիվն ավելանում է
SOCIETYԸնդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը եւ անօրինական ազատազրկումը դատապարտող հայտարարությանը շարունակում են միանալ տարբեր հասարակական, քաղաքացիական եւ իրավական կազմակերպություններ:
Ինչպես տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Նոր Հայաստան» ընդդիմադիր քաղաքական շարժման ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը եւ անօրինական ազատազրկումը դատապարտող՝ 2016 թ. հունիսի 23-ին ավելի քան երեսուն կազմակերպությունների եւ անհատ անձանց կողմից արված հայտարարությանը միացել են նաեւ «Կուր-Արաքս» վերաբնակեցման եւ զարգացման հիմնադրամը, Գ. Ստարովոյտովայի անվան պատմամշակութային հիմնադրամը, «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը:

Ավելի վաղ հայտարարությանը միացել էին www.mitk.am լրատվական-վերլուծական կայքը, «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ն, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» էջմիածնի մասնաճյուղը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը, «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը»:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook