Անջելինա Ջոլին ամուսնությունը փրկելու համար փորձում է մի փոքր գիրանալ
LIFEԲրեդ Փիթը կնոջ առաջ պայման է դրել։ Անջելինա Ջոլին փորձում է քաշ հավաքել, որպեսզի կարողանա պահպանել իր և Բրեդ Փիթի ամուսնությունը։ Այս մասին գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները՝ հիմնվելով զույգին մոտ կանգնած աղբյուրների տեղեկությունների վրա։ Վերջին տարում ակտիվ քննարկվում է այն, թե ինչ արագությամբ է Ջոլին նիհարում և այդ խնդիրը անհանգստացնում է Փիթին։
Իրավիճակը հասել է կրիտիկական սահմանին և ունեցել է բազմաթիվ ծանր հետևանքներ ամուսինների հարաբերություններում։
«Ջոլիի առողջական խնդիրները այնքան շատ են սկսել քննարկվել իրենց տանը, որ կարող են ավարտվել ամուսնալուծությամբ։ Նա ընդհանրապես չի սնվում և դա կարող է նրան մինչև հիվանդանոց հասցնել։ Արդյունքում էլ Բրեդը նրա առաջ պայման է դրել՝ կամ կինը վերադառնում է նորմալ վիճակի, կամ էլ իրենք ամուսնալուծվելու են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։



