Կալիֆոռնիայի երկնքում ինքնաթիռներ են բախվել, կան զոհեր
SOCIETYՉորս մարդ է զոհվել Կալիֆոռնիայի երկնքում մասնավոր ինքնաթիռների բախման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին Սան Դիեգոյի օկրուգում՝ Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու:
Ինքնաթիռները՝ երկշարժիչավոր Sabreliner-ը եւ միաշարժիչ Cessna 172-ը, բախվել են Սան Դիեգոյի Բրաուն Ֆիլդ օդանավակայանում վայրէջքի փորձ կատարելիս: Արդյունքում երկու օդանավն էլ ընկել են գետնին ու բռնկել, հաղորդել է USA Today-ը:
Ավիաաղետի զոհ է դարձել չորս մարդ: Ներկայում պարզվում է՝ ինքնաթիռներում եղած մարդկանց թվաքանակը:
Պատահարի վայր ժամանած հրշեջներին մոտ մեկ ժամ է պահանջվել կրակը մարելու համար:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



