Facebook-ի օգտատերերը ժապավենի սկզբում կտեսնեն իրենց մտերիմների հրապարակումները
SOCIETYFacebook ընկերությունը հայտարարել է սոցցանցի ժապավենում նորությունների տրամադրման ալգորիթմի հերթական փոփոխության մասին. այսուհետ օգտատերերը ժապավենի սկզբում կտեսնեն իրենց մտերիմ ընկերների եւ հարազատների հրապարակումները: Այս մասին նշված է սոցցանցի բլոգում:
Ընդ որում, հատուկ ուշադրություն կդարձվի լուսանկարներին եւ տեսանյութերին: Ալգորիթմը կվերլուծի օգտատերերի ակտիվությունը: Այսպես, եթե մարդը հավանել է որպես ընտանիքի անդամ նշված օգտատիրոջ լուսանկարը կամ մեկնաբանություն թողել դրա տակ, Facebook-ը նրա լուսանկարները ժապավենի սկիզբ կտանիԼ
Ըստ Gazeta-ի, նոր ալգորիթմը կսկսի գործել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



