Աշխարհի ամենաբարձր երկնաքերը թալիսման ունի
SOCIETYԴուբայում ներկայացրել են «Բուրջ Խալիֆա» աշտարակի պաշտոնական թալիսմանը: «Պարոն Բուրջի» ֆիգուրը կրկնում Է աշխարհում ամենաբարձր երկնաքերի ուրվապատկերը: Կապույտ աշտարակ-մարդը կողջունի ծնողների հետ շենքի դիտահարթակ եկող երեխաներին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Gulf Business-ին:
«Պարոն Բուրջի» պատկերներն արդեն հայտնվել են սոցիալական ցանցերի՝ երկնաքերի Էջերում: Ենթադրվում Է, որ Դուբայում նրա մասնակցությամբ երեխաների համար կկազմակերպվեն հատուկ միջոցառումներ: Բացի դրանից, շուտով «Պարոն Բուրջի» փոքրիկ պատկերաքանդակներ կստանան քաղաքի խանութները:
«Բուրջ Խալիֆան» այսօրվա դրությամբ աշխարհի ամենաբարձր շենքն Է: Դուբայում կառուցված աշտարակի երկարությունը կազմում Է գրեթե 830 մետր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



