Նախագահը հարցազրույց է տվել արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին
POLITICSՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 29-ին հարցազրույց է տվել արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին: Հարցազրույցը վարել է «Ալ-Մայադին»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, լրագրողի խնդրանքով ՀՀ Նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, արդի մարտահրավերներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանը, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ԼՂ հակամարության նախապատմությանը, կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու միջնորդական ջանքերին, սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի դիրքորոշմանը, փախստականների խնդրին և մի շարք այլ հարցերի:



