Ինչպե՞ս են ապրում աշխարհի տարբեր երկրներում բանտարկյալները (լուսանկարներ)
PHOTO
Past.am-ը ներկայացնում է, թե ինչ պայմաններում են ապրում աշխարհի տարբեր երկրների օրինախախտները:
1. Թուրքիա
Սա Դիարբեքիրի խիսստ ռեժիմի բանտն է: Բանտը հայտնի է նրանով, որ մեծահասակների հետ պահվում են նաև անչափահասները (Թուրքիայի օրենսդրությամբ՝ երեխաների համար գոյություն ունի ցմահ բանտարկություն): Բանտարկյալները ծեծվում են, բժշկական օգնություն գրեթե չի ցուցաբերվում:
2. Մադագասկար
Սա գյուղական բանտ է, ունի 3 բարաք, որոնք բացվում են դեպի ընդհանուր ներքին բակը: Բարաքներում պահվում է մոտ 400 մարդ:
Ահա, թե ինչ տեսք ունեն բանատախցերը: Բանտարկյալները քնում են բարակ գորգերին: Սնվելը մեծ խնդիր է, քանի որ նրանց համար պետք է կերակուր բերեն դրսում գտնվող հարազատներն ու բարեկամները: Եթե մարդը միայնակ է, ուրեմն նա քաղցից կմահանա:
3. ԱՄՆ
Ռիքերսը բանտ-կղզի է Նյու Յորքում: Այն աշխարհում ամենամեծ ուղիչ գաղութն է, որն ամերիկացի հարկատուներին արժենում է տարեկան 860 մլն դոլար:
ԱՄՆ-ում մահվան դատապարտված բանտարկյալը իրավունք ունի վերջին անգամ պատվիրել գրեթե ցանկացած ուտեստ կյանքում վերջին անգամ:
Սերիական մարդասպան Ջոն Ուեյն Գեյսին վերջին անգամ պատվիրեց տապակած ծովախեցգետին, հավ KFC-ից, ֆրի ու ելակ:
4. Հյուսիսային Կորեաա
Կաննիբալիզմը հազվադեպ երևույթ չէ քաղցող բանտարկյալների համար: Բանտապահները բռնաբարում են կանանց, նրանց ստրուկների պես վերաբերվում: Բանտարկյալների վրա իրականացվում է կենսաբանական ու քիմիական փորձարկում:
5. Ռուսաստան
Ահա, թե ինչ տեսք ունեն բանտախցերը:
Նրանք իրենց ձանձրույթը անցկացնում են փայտամշակման արհեստանոցներում:
Ապուր, կաղամբ, հաց ու կոմպոտ՝ ռուսական բանտերի սովորական կերակուրը:
6. Նորվեգիա
Հալդեն բանտը նախատեսված է վտանգավոր հանցագործների համար: Բանտախցում կա հարմարավետ մահճակալ ու սառնարան:
Բանտարկյալները առանց հսկողության զբոսնում են 30 հա տարածությամբ այգում: Դեռ ոչ ոք չի փորձել փախչել բանտից:
Բանտարկյալը ստանում է օրական 9 դոլար աշխատավարձ: Այդ գումարով նա խանութից կարող է գնել իր ուզած ուտելիքը:
7. Ավստրիա (բանտ Լեոբենում)
Բանտի ներսում կա մարզասրահ, լողավազան, կոնֆերանսերի համար սրահ: Կա մատչում համացանցին:
Բանտախցերում կա հեռուստացույց, ցնցուղ:




















































