Հայկական շոու բիզնեսի քավոր-սանիկները
LIFEՀայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը փոխկապակցված են ոչ միայն գործնական, այլև քավոր-սանիկական հարաբերություններով։ Այս անգամ ներկայացնում եմ, թե հայտնիներից ով ում քավորն ու սանիկն է դարձել։
«Ամենաթարմ» մկրտությունը երգչուհի Սոնա Շահգելդյանինն է։ Նա կնքվեց երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանի քավորությամբ։

Երիտասարդ երգիչ Վլադիմիր Պողոսյանը ևս այս տարի է մկրտվել։ Նա դարձել է երգիչ Հայկոյի և երգչուհի Անահիտ Սիմոնյանի սանիկը։

Հայկոն ու Անահիտը միայն Վլադիմիրի քավորը չէ, որ դարձել են։ Որոշ ժամանակ առաջ Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին մկրտեց իր երեխաներին, իսկ կնքահոր ու կնքամոր պարտականությունները վստահեց երգիչ-ամուսիններին։

Երգչուհի Արմինկան որդուն՝ Ալեքսին, մկրտեց, երբ նա 4 տարեկան էր։ Ալեքսի քավորը դարձավ երգիչ Արման Աղաջանյանը։
.jpg)
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի 2 երեխաների քավորը երգիչ Նարեկ Բավեյանն է։

Դհոլահար Էֆոն և կինը՝ Քրիստինեն, ամուսնացան երգիչ Արման Հովհաննիսյանի քավորությամբ։

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը որդուն՝ Կարենին, մկրտեց այս տարի։ Փոքրիկի քավորը դարձավ երգիչ Սարգիս Ավետիսյանը։

Երգիչ Մհերը մկրտվեց՝ հավանաբար բոլորին ապացուցելու համար, որ ինքն աղանդավոր չէ։ Նրա քավորը դարձավ իր պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը։

Դերասաններ Լիդիան և Գագոն վերջերս մկրտել են իրենց որդուն, իսկ նրա քավորի պարտականությունը ստանձնել է Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



